ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է». Կարեն Թռչունյան

Դեկտեմբերի 19, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ Ֆրանսիական համալսարանը նրանց զինել է մրցունակ գիտելիքներով, արժեքներով ու հմտություններով:

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ներկապնակում զբաղեցնելով ուրույն տեղ՝ Ֆրանսիական համալսարանը միաժամանակ հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է: Համալսարանը տեսանելի հաջողություն ունի իրականացրած կրթական ծրագրերի, շարունակաբար աճող դիմորդների թվի և շրջանավարտների՝ աշխատաշուկայում աշխատանք գտնելու ցուցանիշներով: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը համալսարանի ստեղծման և զարգացման գործում ցուցաբերած հետևողական աջակցության համար»,- ողջույնի խոսքում նշել է Կարեն Թռչունյանը:

Շրջանավարտներին ողջունել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:

Անանուն քվեարկության արդյունքում ՀՖՀՀ այս տարվա շրջանավարտները կրում են հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը, որն անգնահատելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու ու փրկված փախստականներին աջակցելու գործում:

Դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմի ու մարտական այլ գործողությունների հետևանքով զոհված ուսանողների: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ՀՖՀՀ-ի 11, 2022 թ. սեպտեմբերյան մարտերի ժամանակ՝ 2 ուսանող:

«Մենք, իհարկե, չենք մոռանում ձեր ընկերներին, որոնք զոհվեցին 2020 թ., 2022 թ. պատերազմների ընթացքում. նրանք միշտ մեզ հետ են: Առավել ևս նրանց հիշատակի համար մենք բոլորս պարտավոր ենք շարունակել կառուցել այս երկրի ապագան: Ֆրանսիան Հայաստանի կողքին է այդ գործում: Ֆրանսիական համալսարանը գոյություն ունի 20 տարուց ավելի, և այսօրվա շրջանավարտները ՀՖՀՀ 17-րդ ավարտական հոսքն են: Վստահ կարող եմ ասել՝ այս համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենահաջողված ծրագրերից է»,- իր խոսքում նշել է ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի համագործակցությունը գիտակրթական ոլորտում:

ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին նախ շնորհակալություն է հայտնել ՀՖՀՀ հիմնադիրներին, գործընկեր համալսարաններին, ակադեմիական համայնքին ու բոլոր ձեռնարկություններին, որոնք Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցել են այս տարիներին:

«Թանկագի՛ն շրջանավարտներ, ՀՖՀՀ-ն միշտ կմնա ձեր ընտանիքը: Հիմա, եթե դեռ կարող եմ ձեզ մի վերջին խորհուրդ տալ, ուզում եմ ասել՝ այսօրվանից սկսում եք թռչել սեփական թևերով, ու խորհուրդս է՝ այդ թռիչքի ընթացքում երբեք չդադարեք սովորել: Առօրյա հոգսերի մեջ շարունակեք կրթվել ու վերապատրաստվել. դրա կարիքը լինելու է ամբողջ կյանքում: Գիտեմ՝ բոլորդ անհանգիստ եք ստեղծված իրավիճակով, բայց դիմադրելու տարբեր ձևեր կան: Դիմադրե՛ք ձեր գիտելիքով, ձեր տաղանդը ծառայեցրեք՝ ի նպաստ երկրի. դա դիմադրելու լավագույն տարբերակներից է», - ասել է Սալվա Նակուզին:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք է հայտնել Իրավագիտության բաժինն ավարտող Էլեն Մարգարյանը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Դիանա Աբգարի անունը կրող շրջանավարտների անունից: Մենք ամփոփում ենք մեր կյանքի ամենապատասխանատու ակադեմիական տարիները, որոնք յուրաքանչյուրիս համար ճանապարհ են բացել դեպի մեծ աշխարհ: Շնորհավորում եմ բոլորիս ու ուզում եմ հիշեցնել՝ նպատակներն անպայման կատարվում են, երբ դրանց հետևից գնալու բավարար համարձակություն ենք ունենում»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)