ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

Դեկտեմբերի 20, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:

Գալա համերգը կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում կամփոփվեն 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, տոնական մթնոլորտում կներկայացվեն պատանի երաժիշտ-կատարողների ստեղծագործական աճը, կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:

Համերգի ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է բացահայտելու և աջակցելու 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում:

2022 թվականի ծրագրում ընդգրկված էին 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ:

Ծրագրի նպատակն է ստեղծել համապատասխան հարթակ, որը հնարավորություն կտա ապահովել ուսուցման նոր մեթոդների, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Դրա շնորհիվ ծրագրի անդամները հնարավորություն կստանան առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ և միջազգային շփումներ, ինչպես նաև աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ մասնակցել վարպետության դասերի:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտները 2022 թվականին մասնակցել են 48 միջոցառման` մրցույթների, փառատոների, համերգների, վարպետության դասերի:

Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ծրագրի անդամները մասնակցել են 18 (առկա և առցանց) երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից, ինչպիսիք են՝ Նաթալիա Տրուլը (ՌԴ), Կոտարո Ֆուկուման (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոնը (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժեն (Ֆրանսիա), Պասկալ Գոդարը (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյնը (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենորը (ԱՄՆ), Պաոլո Բալիերին (Իտալիա), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Դենիս Սեվերինը (Հոլանդիա), Փնգ Թին Խուայը (Սինգապուր/Մալայզիա) և այլոք։

Ծրագրի մասնակիցները համերգներով հանդես են եկել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Պատանի երաժիշտները Թունիսում (Ջերբա) կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին հանդես են եկել համերգային ծրագրով՝ մասնակից երկրների ղեկավարների ներկայությամբ: Պատանի երաժիշտները նաև ելույթներ են ունեցել հայաստանյան և արտերկրի նվագախմբերի հետ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

Ծրագրի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)