ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության նոր հեռանկարներ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում

Դեկտեմբերի 21, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իլդար Տազուտդինովին:

Հանդիպման առանցքում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի փոխգործակցությանն ուղղված հարցերն էին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ այս բնագավառում կողմերն ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ, և առաջարկել է ներկայացնել համագործակցության առաջարկներն ու հնարավորությունները:

Իլդար Տազուտդինովը ներկայացրել է Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործունեությունը, ենթակառուցվածներն ու իրականացվող կրթական ծրագրերը: Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպության կազմում գործում է «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը, որտեղ հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն է կազմակերպվում «Արդյունաբերական ռոբոտներ», «Արդյունաբերական ավտոմատիկա», «Էլեկտրամոնտաժ», «Լաբորատոր քիմիական վերլուծություն», «Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում», «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով: Կազմակերպության առաջարկով ՀՀ դիմորդները ևս նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով կարող են սովորել «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում: Ուսումնական հաստատությունը տրամադրում է կրթաթոշակ (մրցութային կարգով), ապահովում է կեցություն հանրակացարանում, ինչպես նաև փոխադրման ծախսերի փոխհատուցում։

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում իրականացվում են բարեփոխումներ. շրջանառվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում են հիմնարար փոփոխություններ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համատեղ օլիմպիադաներ անցկացնելու հնարավորությանը և նախանշել կողմերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)