ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են «Լավագույն դպրոցական մինի այգի 2022 թ.» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հյուրընկալ դպրոցը զբաղեցրել է 1-ին հաղթող տեղը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր դպրոցներ։

Մրցույթը, որը «Դպրոցական սնունդ» ծրագրի մի մասն է, խթանում է դպրոցական այգիների ստեղծումը և երեխաների մեջ վաղ տարիքից սերմանում հետաքրքրություն օրգանական գյուղատնտեսության նկատմամբ։

«Դպրոցական սնունդ և բարեկեցություն» հիմնարկի պաշտոնակատար Անի Թորոսյանի խոսքով՝ մրցույթը նպատակ ունի բազմազանեցնել դպրոցական ճաշացանկը, կյանք տալ դպրոցի անմշակ հողին, երեխաներին ծանոթացնել գյուղատնտեսական աշխատանքների հետ, ինչպես նաև ջանք թափել, տեսնել իրենց աշխատանքի արդյունքը և գնահատվել դրա համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ ծրագիրը դարձել է կրթական լայն հարթակ, որն առողջ սննդի գաղափարախոսության շուրջ միավորում է դպրոցներին, համայքներին ու ծնողներին, ինչպես նաև նպաստում է դպրոցների և համայնքների զարգացմանը: Նրա խոսքով՝ մրցույթի մրցանակները պետք է ուղղվեն տվյալ այգու կամ «Դպրոցական սնունդ» ծրագրի բարելավմանը։ Օրինակ՝ հաղթող դպրոցը որոշել է՝ կաթիլային ոռոգման համակարգ է անցկացնելու այգում և ավարտելու է ջերմոցի կառուցման աշխատանքները։

Միջոցառման ընթացքում հաղթողներին հանձնվել են հավաստագրեր, որից հետո դպրոցները կիսվել են օրգանական այգի մշակելու իրենց հաջողության պատմությամբ և աշխատանքային հետաքրքիր փորձառությամբ:

Հաղթող դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այգին բարեկարգելու և դպրոցական սնունդը բարելավելու համար: Ստեփանավանի թիվ 2 (Լոռու մարզ) դպրոցը, զբաղեցնելով երկրորդ տեղը, կստանա չորանոց՝ իր բերքից չրեր արտադրելու համար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Նոր Գեղիի (Կոտայքի մարզ) դպրոցը՝ սառցարան՝ այգում աճեցված արտադրանքը սառեցնելու և պահելու համար։

Գեղեցիկ ու գրագետ կազմակերպված այգիների ցանկը, սակայն, չի սահմանափակվել հաղթող եռյակով. կազմակերպիչներն ավելացրել են ևս երկու անվանակարգ։ «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթանակի դափնիները բաժին են հասել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական ​​մոտեցում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորաշենի Ռ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ): Այս դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների։

Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջինում դպրոցները ներկայացրել են մրցույթի մասնակցության հայտեր (55 դպրոց): Երկրորդ փուլին, որի հիմնական պահանջն էր ուղարկել ամբողջական փաթեթներ՝ պահպանելով մրցույթի կանոնները, 24 դպրոց է մասնակցել, որոնց միջև կատարվել է հաղթողների ընտրությունը:

Ընտրող հանձնաժողովը ձևավորվել է տեղական և միջազգային վեց կազմակերպությունից՝ ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Դպրոցները գնահատելիս մեծապես կարևորվել է այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու պլանավորման, պահպանման և խնամքի աշխատանքների մեջ ներգրավելու կարողությունը:

Մրցույթին մասնակցած բոլոր 24 դպրոցներն արժանացել են մասնակցության շնորհակալագրերի՝ դպրոցական անձնակազմի և սովորողների նվիրվածության, բացառիկ ջանքերի և նորարար մոտեցումների համար։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աշխատանքները ներկայացնող նորաստեղծ պաշտոնական կայքի շնորհանդեսը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)