ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ Արմավիրի մարզի 114 դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում

Դեկտեմբերի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական ու միջնակարգ դպրոցները:

Ընտրած դպրոցները ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն հանրակրթության չափորոշչի պահանջներին և առարկայական վերանայված ծրագրերին համապատասխան ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:

Առաջին փուլի համար նախապատվությունը տրվել է Արմավիրի մարզին: Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում: Տեղի է ունեցել նաև խորհրդակցություն Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են լաբորատորիաների ստեղծման ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԾԻԳ-ի աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը:

Կարիքների գնահատման վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ:

ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հայտարարվել է մրցույթ, ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակում ընտրված խորհրդատուները, համաձայն առարկայական չափորոշիչների, վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական բնութագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացրած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա տեխնիկական հատկորոշիչների փոփոխություն է կատարվել:

Ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կապահովեն արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)