ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Դեկտեմբերի 27, 2022
Սպորտային լուրեր

Երևանի «Դինամո» մարզադահլիճում օրերս անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին 10 քաշային կարգերում ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Հայաստանի առաջնությունից ազատված էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը, իսկ ըմբիշներ Արման Անդրեասյանը, Սերգեյ Սարգսյանը և Լյովա Գևորգյանն առաջնությունը բաց են թողել վնասվածքների պատճառով:

Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքական թիմը, որը հունվարից ուսումնամարզական հավաք կանցկացնի և կնախապատրաստվի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները՝ ըստ քաշային կարգերի.

57 կգ. 1-ին տեղ՝ Մանվել Խնձրցյան, 2-րդ տեղ՝ Էդիկ Հարությունյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Բեգոյան, Առաքել Մովսեսյան:

61 կգ. 1-ին տեղ՝ Մեջլում Մեջլումյան, 2-րդ տեղ՝ Նորիկ Հարությունյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Հովհաննիսյան, Լևիկ Միքայելյան:

65 կգ. 1-ին տեղ՝ Տիգրան Ղազարյան, 2-րդ տեղ՝ Անդրանիկ Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Հրաչյա Մարգարյան, Հայկ Աղաբաբյան:

70 կգ. 1-ին տեղ՝ Հայկ Պապիկյան, 2-րդ տեղ՝ Գևորգ Մխեյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Հարությունյան, Հովհաննես Բոթոյան:

74 կգ. 1-ին տեղ՝ Հրայր Ալիխանյան, 2-րդ տեղ՝ Մենուա Յարիբեկյան, 3-րդ տեղ՝ Խաչատուր Պապիկյան, Ռազմիկ Սիմոնյան:

79 կգ. 1-ին տեղ՝ Մհեր Քոչոյան, 2-րդ տեղ՝ Արման Ավագյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Գրիգորյան:

86 կգ. 1-ին տեղ՝ Կնյազ Իբոյան, 2-րդ տեղ՝ Մուշեղ Մկրտչյան, 3-րդ տեղ՝ Պապիկ Հունանյան:

92 կգ. 1-ին տեղ՝ Իգոր Սարկիսյան, 2-րդ տեղ՝ Ազատ Կարապետյան, 3-րդ տեղ՝ Գուրգեն Սիմոնյան:

97 կգ. 1-ին տեղ՝ Խաչատուր Խաչատրյան, 2-րդ տեղ՝ Հենրիկ Հայկյան, 3-րդ տեղ՝ Սուրեն Մարտիրոսյան:

125 կգ. 1-ին տեղ՝ Մարտին Սիմոնյան, 2-րդ տեղ՝ Գոռ Գալոյան, 3-րդ տեղ՝ Ռոբերտ Ստեփանյան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)