ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԴասԱ» և «Իմ սիմֆոնիկը» ծրագրերը նպաստում են դասական երաժշտության տարածմանը պատանիների և երիտասարդների շրջանում

Դեկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը։

Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։

Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել դասական երաժշտության աշխարհ, ուսումնասիրել նրանց գիտելիքները դասական արվեստի վերաբերյալ, բացահայտել ցանկություններն ու ակնկալիքները բարձր արվեստի հետ շփվելիս։

«Իմ սիմֆոնիկի» շրջանակում բուհերի ուսանողները հանդիպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ ստացել դասական երաժշտությանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ, ներկա եղել համերգների։ Ծրագիրն ուներ նաև հետազոտական բաղադրիչ. ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները կօգնեն նվագախմբին կատարելագործելու աշխատանքներն ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվել են հարցումների արդյունքները։ 9 բուհի 727 ուսանողի շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաարվեստասեր ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են. ամենաշատն այս բուհի ուսանողներն են այցելում դասական համերգների։ Երկրորդ տեղում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, երրորդում՝ Հայ-ռուսական համալսարանը։

Հետաքրքիր են համերգների այցելության դրդապատճառները. պարզվել է, որ ուսանողների 63 տոկոսը բարձր է գնահատում կենդանի երաժշտության մթնոլորտը։ Հայ ո՞ր կոմպոզիտորներին են ամենից շատ ճանաչում ուսանողները. հարցվածների 62 տոկոսը ճանաչում է Արամ Խաչատրյանին, մոտ 40 տոկոսը՝ Առնո Բաբաջանյանին։ Ստեղծագործություններից ամենաշատ ճանաչելիություն ունի «Սուսերով պարը»՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, այնուհետև՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Բաբաջանյանի «Էլեգիան»։ Թեև երիտասարդությունն այսօր մեծ ներգրավվածություն ունի սոցիալական ցանցերում, սակայն հետաքրքիր է, որ ըստ հարցումների՝ ուսանողները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին առաջին անգամ տեղեկացել են հեռուստատեսությունից։

Սերգեյ Սմբատյանը երիտասարդների հետ հանդիպմանը նշել է, որ «Իմ սիմֆոնիկը» ծրագիրն անցկացվել է ուսանողների շրջանում, քանի որ վերջիններս հասարակության ամենաառաջադեմ ու ամենախստապահանջ հատվածն են: Նրանց հետ շփումներում նպատակ ունեին բացահայտելու 21-րդ դարում ակադեմիական արվեստից հանրության սպասելիքները, ցանկություններն ու հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև դասական երաժշտությունը, հայ կոմպոզիտորների ժառանգությունը երիտասարդների օգնությամբ ավելի հասանելի դարձնելու լայն զանգվածներին։

2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից շարունակվել է 2018 թվականից իրականացվող «ԴասԱ» կրթական ծրագիրը։ Այստեղ թիրախային խումբը դպրոցների աշակերտներն են։ Ընթացիկ տարում «ԴասԱ»-ին մասնակցել է շուրջ 14 հազար աշակերտ։ Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն ու աշխատակիցները տարվա ընթացքում այցելել են Երևանի 30 և 5 մարզի 6 դպրոց՝ հատուկ մշակված ծրագրով երաժշտական դասեր անցկացնելով կրթօջախներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)