ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Դեկտեմբերի 30, 2022
Պաշտոնական

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական փոփոխությունները կարող են և պետք է լինեն առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը:

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որոնք զրկված են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Բազմաթիվ երեխաներ այսօր զրկված են իրենց հարազատների հետ ամանորյա ընտանեկան տոնը կիսելու հնարավորությունից։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս սա ուղղորդում է հարյուրապատկել ջանքերը և անել ավելին մեր երկրի հզորացման համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այն ոլորտներն են, որտեղ ավելին անելու մեզանից յուրաքանչյուրի ջանքերը կարող են առանցքային լինել պետության զարգացման համար։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքներով մենք գտնվում ենք որակական փոփոխությունների այն փուլում, որը շրջադարձային դեր է ունենալու այդ զարգացման համար:

Բոլորս միասնաբար 2023 թվականը պետք է դարձնենք բազմապատկված ջանքերի ու արդյունքների բազմապատկման տարի: Բոլոր երեխաներին ու մեծահասակներին հասանելի որակյալ կրթությունն ու զարգացող գիտությունը, քաղաքացիական արժեհամակարգ ձևավորող մշակույթը և մշտապես նոր բարձունքների խրախուսող մարզաշխարհը կերտում են պետության և քաղաքացու դիմագիծը, ամրացնում պետականության հիմքերը: Շարունակական ու հետևողական աշխատանքները կարդարացնեն մեր ակնկալիքները, կապահովեն առաջընթացը և կտան իրենց պտուղները: Այս դժվարին ժամանակաշրջանում մենք վրիպելու և ընկրկելու իրավունք չունենք:

Թո՛ղ 2023 թվականը լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի: Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)