Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրքային ֆոնդը 2022 թվականին համալրվել է 3540 միավոր գրքով. պետական բյուջեից՝ 1996, նվիրատվությամբ՝ 1544: Գրադարանի ֆոնդն այժմ կազմում է 542.869 միավոր:
Գրադարանի սպասարկման 10 բաժիններում 2022 թվականի ընթացքում գրանցվել են ընդհանուր 18.158 ընթերցող, գրքատացքը՝ 427.455 միավոր, որից 6700-ը՝ տեսալսողական:
2022 թ. մայիսի 23-ից գրադարանում գործում է «Koha» ծրագրի էլեկտրոնային սպասարկման մոդուլը: Սպասարկվում են գրադարանի նախադպրոցական, 1-4-րդ, 9-12-րդ դասարանցիների ենթաբաժինները, օտարալեզու հավաքածուի սպասարկման բաժինը, ընթերցասրահը և մամուլի սրահը: Նշված ժամանակահատվածից մինչ օրս էլեկտրոնային ընթացակարգով գրանցել և սպասարկվել է ընդհանուր առմամբ 4257 ընթերցող, իսկ գրքատացքը կազմում է 19.236 միավոր:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցնող 2022 թվականին իրականացրել են 184 կրթամշակութային ծրագրեր և միջոցառումներ, այդ թվում՝ գրքի ընթերցում-քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր, գրքային ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ՝ գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նկարչական ցուցահանդեսներ, տարվա հոբելյարներին նվիրված միջոցառումներ և այլն: Գրադարանի միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 72.251 մանուկներ և պատանիներ:
Ավանդաբար անցկացվել են «Գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ» և «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրերը:
Գրադարանը կազմակերպել է «Մանկապատանեկան գրքի» երևանյան 18-րդ տոնավաճառը, որի շրջանակում իրականացված միջոցառումներից հատկանշական է «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ այս ծրագրի ընթացքում հեքիաթ են ընթերցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության «Մշակույթի կենտրոնի» տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և Արցախյան պատերազմի մասնակից Էդգար Ավագյանը: Առաջին անգամ իրականացվել է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ եկած նորածիններին՝ որպես ապագա ընթերցողների գրադարանը նվիրել է գրքեր:
Գրքի ճամբար մարզերի երեխաների համար
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ, «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի և «IBBY Yamada» հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագիրը: Ծրագրին մասնակցել են Տավուշի մարզի Աչաջուր, Պառավաքար և Լոռու մարզի Նեղոց գյուղերի շուրջ 70 երեխաներ:
Ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիսին երեխաների համար կազմակերպվել է շրջայց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահներում. երեխաները մասնակցել են ընթերցումների ու քննարկումների, հանդիպել են մանկագիրների, այցելել են Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն ու «Անտարես» հրատարակչության տպարան: Հաջորդաբար մայրաքաղաք ժամանած երեխաների բնակավայրեր են այցելել գրադարանի աշխատակիցները: Երևանյան մեկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին տրվել է ընթերցանության ցանկ՝ երկու շաբաթվա ընթացքում ընթերցելու համար։ Մարզերում կազմակերպված հանդիպումների ժամանակ երեխաները մասնակցել են խաղ-մրցույթի, ընթերցել հատվածներ կարդացած հեքիաթներից և պատասխանել դրանց վերաբերյալ հարցերին։ Հանդիպման երկրորդ հատվածում երեխաներին տրվել է հանձնարարություն՝ հորինել հեքիաթ և այն նկարազարդել:
«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը: Նպաստել գիրքը որպես մանկապատանեկան կրթամշակութային դաստիարակության, մտավոր զարգացման, ինչպես նաև ամառային հանգստի բովանդակալից միջոց դիտարկելու գիտակցմանը, խթանել ընթերցելու մշակույթի զարգացմանը և գիրք-ընթերցող կապի սերտացմանը:
Ամառային, գարնանային, աշնանային ճամբարներ
Արդեն 5 տարի շարունակ գրադարանն իր հարկի տակ է ընդունում երեխաներին՝ դարձնելով նրանց ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր և բովանդակալից: Այս տարվա ամառային, գարնանային և աշնանային ճամբարներին ընդհանուր առմամբ մասնակցել են 273 երեխաներ, որոնց մեջ կային նաև ներկայացուցիչներ Սփյուռքից, այդ թվում՝ Իտալիայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Շվեդիայից և ԱՄՆ-ից:
Ծրագրին անվճար հիմունքներով մասնակցել են նաև խոցելի խմբի երեխաներ, այդ թվում՝ զոհված զինծառայողների, ծնողազուրկ, անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ամառային ճամբար հաճախող երեխաների համար կազմակերպվել է կրթական, մշակութային, ճանաչողական, ուսուցողական և ժամանցային հագեցած ծրագիր:
Ճամբարի ծրագրում ներառված են գրքի ընթերցման, քննարկման և նկարազարդման ժամեր, ինտերակտիվ անգլերեն և ռուսերեն, հայրենագիտություն, հմուտ ձեռքեր, թեմատիկ զրույցների շարք «Ես և շրջակա միջավայրը», «Աշխարհի շուրջ», «Աշխարհում ամեն ինչի մասին», «Հայտնագործությունների պատմություններ» խորագրերով միջոցառումներ, արվեստի ժամեր՝ կերպարվեստ, թատրոն, երաժշտություն, ինչպես նաև ամառային հանձնարարությունների կատարում:
Ամառային ճամբարի սաները կատարել են մշակութային, ճանաչողական այցեր «Գեղագիտության ազգային կենտրոն», Հայաստանի պատմության թանգարան, Ալ. Սպենդիարյանի, Մ. Սարյանի տուն-թանգարաններ, Պատանի հանդիսատեսի թատրոն, Մատենադարան, «Անտարես» հրատարակչության տպարան, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, տիկնիկների թանգարան, «Հեփփիում» թանգարան:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումներ
Կազմակերպվել են գորգագործության, կարպետագործության, տիկնիկագործության, ազգային պարերի վարպետության դասեր, «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» խորագրով միջոցառումը:
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակում գրադարանի ընթերցողներն այցելել են Գյումրի՝ «Եռանկյունի» դարբնոց. կավագործության արհեստանոց, Մհեր Մկրտչյանի և Ասլամազյան քույրերի թանգարաններ և կատարել շրջայց քաղաքում: Տարվա ընթացքում մանուկների և պատանիների շրջանում իրականացվել է նաև հայրենաճանաչությանը միտված ծրագիր:
Տարվա հոբելյարներ
«Տարվա հոբելյարներ» խորագրի ներքո իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված Ե. Չարենցի 125, Սայաթ-Նովայի 310, Ա. Հեքիմյանի 95, Ա. Մերանգուլյանի 120, հայ և օտարազգի արվեստագետների և մշակույթի գործիչների հոբելյարներին:
Հանդիպում հեղինակների հետ
Մանուկներն ու պատանիները հանդիպել են ժամանակակից գրողներ Աննա Ասլանյանի, Քրիստ Մանարյանի, Աշոտ Աղաբաբյանի, Հ. Չարխչյանի Լիլիթ Ալթունյանի և այլ հեղինակներ հետ:
Իմ մասնագիտությունը
«Իմ մասնագիտությունը» խորագրով ծրագրի շրջանակում պատանի ընթերցողների համար հանդիպումներ են կազմակերպվել ռոբոտաշինության ոլորտի մասնագետների, մանկավարժների, գրողների հետ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Վարպետության դասեր
Հետամուտ լինելով գրադարանավարների վերապատրաստման կարևորությանը, գրադարանն իրականացրել է «Վարպետության դասեր գրադարանավարների» համար ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի 45 գրադարանավարներ:
Համագործակցություն
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ իրականացրել է մամուլի թվայնացման աշխատանքներ՝ թվայնացնելով 15.151 էջ:
Հրատարակություններ
Կազմվել, խմբագրվել և տպագրվել է «Հիշարժան տարեթվեր» 2023 թ. օրացույցը. «Տարվա հիշարժան տարեթվեր», «Հոբելյարներ, որոնց ծննդյան ամսաթիվը անհայտ է», «Հոբելյար գրքեր, ստեղծագործություններ», «Անվանացանկ» բաժիններով:
Խմբագրման է հանձնվել «Հայ մանկական գրականության մատենագիտություն. Պրակ 10 (2003-2005 թթ.)» աշխատությունը, որը ներառում է 325 գրքերի մատենագիտական նկարագրություն: Դրանք ուղեկցվում են օժանդակ ցանկերով (անվանացանկ, վերնագրերի այբբենական ցանկ, երաժշտագրված բանաստեղծությունների և հեղինակների այբբենական ցանկ, նկարիչ երեխաների անվանացանկ): Շարունակվում են «Հայ մանկական գրականության մատենագիտություն. Պրակ 11 (2006-2007 թթ.)» աշխատանքները:
Պատրաստ է «Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մասին հրատարակված նյութերի մատենագիտությունը» (2008-20018 թթ.):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ