ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ

Հունվարի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից Հարցազրույցներ, ելույթներ

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին:

Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և հունիսին (2-րդ փուլ). հուլիսին տեղի կունենա լրացուցիչ փուլը: Փոփոխությունները չեն վերաբերում ներբուհական քննություններին:

«Առաջին փուլի հայտագրման գործընթացն ավարտվել է: Հունվար-փետրվարին անցկացվելիք քննությունների համար դիմորդները միայն դիմում-հայտ են լրացրել՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Առաջին փուլի առաջին քննությունը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 11:30-ին»,- իրազեկել է ԳԹԿ փոխտնօրենը: Նրա գնահատմամբ՝ հայտագրվել են սպասվածից ավելի շատ՝ 6871 դիմորդ:

Ամենաշատ հայտագրվածներն «Անգլերեն» առարկայից են՝ 3139, այնուհետ «Մաթեմատիկա»՝ 2950 և 3-րդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ 2018 հայտագրված: Մնացած առարկաների համար հայտագրվել են 1000-ից պակաս դիմորդներ: Քննությունները կանցկացվեն 29 քննական կենտրոններում, որտեղ ապահովված են բոլոր պայմանները:

Ի պատասխան այն հարցի, թե ինչով է պայմանավորված «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողների գերակշիռ թիվը, Կարո Նասիբյանը նշել է. «Առարկաների ընտրության հնարավորությունը և առարկաների բարդությունը. ըստ վիճակագրության՝ բարձր միավորներ հիմնականում հավաքում են «Անգլերեն» առարկայից»:

Քննական բոլոր օրերը նախատեսված են կիրակի օրերին՝ բացի փետրվարի 4-ից, որը շաբաթ օր է. նպատակը քննական կենտրոններում՝ դպրոցներում, դասապրոցեսը չխոչընդոտելն է: Քննասենյակներում տեսախցիկ չի տեղադրվելու, ինչը նշանակում է՝ ծնողներն ընթացքին հետևելու հնարավություն չեն ունենա՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով և տեխնիկական խնդիրներով:

Առաջին փուլի բոլոր դիմորդները հնարավորություն ունեն ամռանը ևս մասնակցելու միասնական քննություններին:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն անդրադարձել է նաև Արցախի դիմորդներին առնչվող խնդիրներին:

«Մինչև Բերձորի միջանցքի շրջափակումը՝ արցախցի մեր գործընկերները տեղեկացրել էին, որ հունվար-փետրվարի՝ 1-ին փուլի քննություններ չեն անցկացնելու: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ցանկացողները կարող էին քննություն հանձնել Գորիսի քննական կենտրոնում, սակայն պայմանավորված այս իրավիճակով՝ գործընթացն առկախ վիճակում է և հնարավոր չէ իրականացնել: Պետք է ձեռնարկել նոր մեխանիզմներ՝ հետագայում Արցախի դիմորդների՝ քննություն հանձնելու իրավունքը փոխհատուցելու համար»,- հայտնել է Նասիբյանը և հավելել, որ Հայաստանում ուսումը շարունակելու համար հայտագրվել է արցախցի 50 դիմորդ:

Անդրադառնալով պետական ավարտական քննություններին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ պետական ավարտական քննությունները սկսվել են հունվարի 10-ից: Ամենամեծ թիվը գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 9165, «Մաթեմատիկայից»՝ 6218, «Հայոց լեզու և գրականությունից»՝ 4097: Կան նաև շրջանավարտներ, որոնք ցանկացել են թեստը թարգմանել ռուսերեն, ինչն իրականացվել է ըստ ընթացակարգի:

ԳԹԿ փոխտնօրենը հաջողություն է մաղթել բոլոր շրջանավարտներին ու դիմորդներին և կոչ արել օգտվել նոր կարգի հնարավորություններից, որոնք ի նպաստ դիմորդի են:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…