ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու

Հունվարի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ իրականացվում է 2019 թվականից:

Ծրագրի նպատակն է մշակութային կրթության, ավելի լայն առումով՝ արտադպրոցական դաստիարակության ոլորտի շարունակական զարգացումը:

Հանդիսանալով ոլորտի դերակատարների, պատասխանատուների և շահառուների միջև հորիզոնական շփումների ակտիվացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկը՝ ծրագիրը կնպաստի մշակութային կրթության ոլորտում իրականացվող գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ընթացիկ հարցերի մասնակցային լուծման ապահովմանը:

Ծրագրի շրջանակում ընտրված Երևանի և ՀՀ մարզերի 60 երաժշտական և արվեստի դպրոցների միջև ստեղծվել են ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության նոր կապեր: Այցելությունների փուլում կազմակերպվել են համերգներ, վարպետության դասեր, համատեղ համերգային ծրագրեր, հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ՝ պատմամշակութային վայրեր և թանգարաններ Երևանում, ՀՀ մարզերում:

Այցելությունների շրջափուլը մեկնարկել է 2022 թ. հունիսի 1-ին և շարունակվել է մինչև նոյեմբերի 16-ը: Մարզային այցելությունների շրջանակում երևանաբնակ աշակերտներն ու դասատուները, բացի համերգային ծրագրից, քույր-դպրոցի իրենց գործընկերներին ներկայացրել են նաև համատեղ ստեղծագործական աշխատանքի իրենց փորձը: Դասատուներն իրականացրել են վարպետության դասեր՝ յուրաքանչյուրն իր մասնագիտության գծով:

Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 50 վարպետության դաս, որում ընդգրկվել է շուրջ 250 աշակերտ: Փոխայցելությունների շրջափուլին մասնակցել են 60 դպրոցի 500 սովորող և դասատու:

2022 թ. դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի եզրափակիչ գալա համերգաշարը, որի շրջանակում կայացել են 3 համերգ և «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդես: Եզրափակիչ գալա համերգաշարին մասնակցել է Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտ:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ընդգրկվել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)