ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը կլրացնի ընթերցողական բազմաշերտ լսարանները

Հունվարի 13, 2023
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:

Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնելու ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները:

Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան, կամ խիստ սակավ են:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը նախևառաջ տեղեկատվական քաղաքականություն է, և միայն տիրապետելով ու կառավարելով տեղեկատվական հոսքերը՝ հնարավոր է բարձրացնել, ամրապնդել ճանաչելիության մակարդակն այդ դաշտում:

«Ուսումնասիրելով դաշտում առկա խնդիրները՝ 2022 թվականին ներմուծել ենք «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր անվանակարգը, ինչպես նաև դրամաշնորհային այլ ծրագրերով ևս հրատարակել ենք շուրջ 10 անուն գիրք: Հրատարակվել է կարևոր մի սկզբունքով. դա պետք է լինի հանրամատչելի: Լուրջ ուշադրություն ենք դարձրել ձևավորմանը և ոճին: Այժմ քննարկում ենք ինչպես տպագիր գրքի տարածման, այնպես էլ այդ տեղեկատվությունը թվային տիրույթում դիրքավորելու ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ հրատարակվել է մեծ անհրաժեշտություն ներկայացնող գրականություն, այդ թվում՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն օտարազգի ընթերցողին, մասնագետին երբևէ հասանելի չի եղել և գալիս է լրացնելու հսկայական մի բաց՝ մեծանուն արվեստագետի կյանքին և գործունեությանը վերաբերող:

Արա Խզմալյանը մատնանշել է նաև հայկական հնագիտական արժեքները, որոնք նույնպես օտարալեզու հանրությանը ներկայացված չի եղել, և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է բարձր չափանիշներով ներկայանալի հրատարակություն: Հրատարակվել է նաև Ալ. Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված օտարալեզու պատկերագիրք՝ հարուստ արխիվային նյութերով:

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները. Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:

Նշենք, որ 2022 թվականին «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է արդեն 5 անուն գիրք. «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք- ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերն):

«Այս հրատարակությունները կարևորվում են նաև նրանով, որ տվյալ երկրների քաղաքացիները իմանան, թե հայկական մշակութային ժառանգության ինչ հավաքածուներ են առկա իրենց մշակութային օջախներում, իսկ հարգանքը ցանկացած ժողովրդի և նրա մշակույթի հանդեպ սկիզբ է առնում ճանաչողությունից: Այսինքն՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը Հայաստանի և Հայաստանից դուրս թանգարանային, գրադարանային ֆոնդերում պահվող և տարբեր հարթակներում ներկայացված արժեքների մասին՝ հաստատում են հնչեցրածս այն միտքը, որ մշակութային քաղաքականությունը տեղեկատվական քաղաքականություն է»,- շեշտել է նախարարի տեղակալը և տեղեկացրել, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար այս ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և լինելու է շարունակական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)