ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեկնարկ» ծրագրի երեխաները 2022 թ. մասնակցել են բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթների՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների

Հունվարի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

2022 թվականի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

Հաշվետու ժամանակահատվածում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են 18 առկա և առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Մասնավորապես.

  • Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթ (Շվեյցարիա)
  • «London classical» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
  • «Euro-Elite» միջազգային մրցույթ (Բելգիա)
  • «Classicalia Global television» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Էլեվատո Ստանցա» միջազգային մրցույթ (Լեհաստան)
  • «Montfort» ջութակահարների միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Imka» ջութակահարների միջազգային մրցույթ (Խորվաթիա)
  • «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթ (Ֆրանսիա)
  • AGBU միջազգային մրցույթ լարային գործիքների համար (Հայաստան/Ֆրանսիա)
  • «Amigdala» միջազգային երաժշտական մրցույթ (Իտալիա)
  • Լևոն Չաուշյանի անվան I-ին երաժշտական մրցույթ (Հայաստան)
  • Տոկիո դաշնակահարների միջազգային մրցույթ (Ճապոնիա)
  • «Amadeus» երաժշտական միջազգային մրցույթ (Գերմանիա)
  • «BTHVN Wien» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Մարդուկ-ջարդուկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ (ՌԴ)
  • «VII Future Stars» միջազգային դաշնամուրային մրցույթ (ԱՄՆ) 
  • «Medici» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
  • «Talents of Europe» միջազգային մրցույթ-փառատոն (Ֆրանսիա)

Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև ելույթ են ունեցել Թունիսում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգին։ Ծրագրի անդամները Բուլղարիայում ելույթ են ունեցել Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենահամերգներով հանդես են եկել Ավստրիայում և Գերմանիայում, ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայի Վեստմինստեր քառյակի հետ, մի քանի ելույթներով մասնակցել են ՌԴ-ում Բաշմետի անվան երաժշտական փառատոնին։ Ծրագրի անդամները ելույթ են ունեցել Լիբանանում կայացած «MUSICALES de BAABDATH» միջազգային երաժշտական փառատոնին՝ Լիբանանի նվագախմբի նվագակցությամբ։

Ծրագրի բոլոր անդամները մասնակցել են ՀՀ մարզերում ու Երևանում կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես են եկել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական ծրագրի շրջանակում։ Եվս մի քանի անդամներ մասնակցել են Մոսկվայում կայացած «We gather friends» XVI-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում ելույթներ են ունեցել ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից՝ Նաթալիա Տրուլ (ՌԴ), Կոտարո Ֆուկումա (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոն (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժե (Ֆրանսիա), Պասկալ Գոդար (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյն (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենոր (ԱՄՆ), Պաոլո Բալիերի (Իտալիա), Թամաշ Ունգար (ԱՄՆ), Դենիս Սեվերին (Հոլանդիա), Փնգ Թին Խուա (Սինգապուր/Մալայզիա) և այլոք։

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը 2022 թ. ընթացքում «Մեկնարկ. վարպետության դասեր» նպատակային ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է 14 վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ։

Ծրագրի արտասահմանյան մասնագետներն են UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խուանը (Սինգապուր) և ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Տրուլլը (ՌԴ): Ծրագրի հայաստանյան մասնագետներն են ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, ջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Արամ Թալալյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, Գերմանիայի Էսենի կոնսերվատորիայի պրոֆեսոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Աննա Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 180 պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից, կայացել է 15 համերգ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի կատարումը ստեղծում է համապատասխան հարթակներ, որը հնարավորություն է ընձեռում ապահովել ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Այս ամենի շնորհիվ շահառուները հնարավորություն են ստանում առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ, միջազգային շփումներ, մասնակցել վարպետության դասերի աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)