ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

Հունվարի 17, 2023
Մշակութային լուրեր

2008 թվականից նախարարության աջակցությամբ իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:

Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի բարելավման, ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, աշխատանքային տետրերի, դասագրքերի, ժողովածուների և ուղեցույցների մշակման և կիրառման, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրքային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Այն միտված է նաև գեղարվեստական կրթության ոլորտում ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ մասնագիտական շրջանակների իրազեկմանը, դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների և պրակտիկ նյութերի տարածմանն ու հանրահռչակմանը:

Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաև հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում է նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ. Արարատ Աղասյան «Արվեստի պատմություն. Կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան «Պատմակենցաղային պարեր, Դասական պար, Հայկական ժողովրդական պար, Ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող) «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող) «Քրիստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող) «Քրիստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ), Աղավնի Հովակիմյան «Քրիստոմատիա սանթուրի համար (2-5 դասարաններ):

Նշենք, որ հրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)