ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

Հունվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Համաժողովի նպատակն էր ամփոփել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ձեռքբերումները, քննարկել Հայաստանում երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը, անդրադառնալ EU4Youth ծրագրի հետագա առաջնահերթություններին և իրականացնել երիտասարդության ոլորտում ապագային միտված միջոլորտային քննարկումներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ EU4Youth ծրագիրը համահունչ է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին, որով փորձ է արվում տարբեր ծրագրերի միջոցով բարձրացնել երիտասարդության մասնակցայնությունը: Ծրագրի շրջանակում մշակվել են հանրային քաղաքականության լաբորատորիաներ, որոնք ինտերակտիվ մեթոդաբանությամբ նպաստել են երիտասարդների միջև կառուցողական երկխոսությանը: Առանձնացնելով մարզաբնակ երիտասարդների մասնակցայնությունը՝ որպես առաջնահերթություն, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Մեր նպատակն է Երևանից դուրս՝ մարզերում, ստեղծել երիտասարդական միջավայր, որտեղ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ երիտասարդները կբացահատեն իրենց կարողություններն ու հնարավորությունները: «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագիրը կաջակցի ռազմավարական առաջնահերթության կյանքի կոչմանը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է իրական մասնակցայնության անհրաժեշտությունը և շեշտել, որ առաջնայինը ոչ թե ձևաչափն է, այլ երիտասարդների՝ հանրային կյանքը բարեփոխելու գործում սեփական դերակատարման գիտակցումը:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակմանը, որը նախարարության առաջնահերթություններից է:

«Նախատեսվում է նախևառաջ անել հետազոտություն՝ բացահայտելու երիտասարդության հիմնական խնդիրները, հասցեագրելու իրական բացերը՝ արդյունավետ լուծման նպատակով: Խնդիրները նախանշելուց հետո ենթադրվում է մեթոդաբանական աջակցություն նաև այլ կառույցներից՝ որպես տվյալ ոլորտի առաջին կատարող»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և նշել արդյունքները չափելի դարձնելու համար ազգային ինդեքս ունենալու անհրաժեշտությունը:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Յոհան Շմիդտը, «Երիտասարդների ներգրավվման ճանապարհային քարտեզ» ծրագրի ղեկավար Քրիստիան Վագները, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։

Ելույթ է ունեցել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը. «Նման համաժողովները ոչ միայն բաց երկխոսության հրաշալի հարթակ են, այլև հնարավորություն՝ անդրադառնալու, քննարկելու և փուլային ձևաչափով ամփոփելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին միտված մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների ընթացիկ գործողությունների ընդհանուր պատկերը»: Նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք այս տարի նախատեսվում է իրականացնել երիտասարդների ակտիվ մասնակցությամբ:

EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագիրն Արևելյան գործընկերության 6 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, խթանում է երիտասարդների մասնակցությունը, զբաղվածությունը և ձեռներեցությունը։ Ծրագրի շրջանակում մշակվել և Հայաստանում իրականացվել են հանրային քաղաքականության 3 լաբորատորիաներ՝ նպաստելու երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի միջև կառուցողական երկխոսությանը երիտասարդներին վերաբերող մի շարք քաղաքականությունների մշակման շուրջ։ Ծրագրի իրականացումն ավարտվում է 2023 թվականի փետրվարին, որից հետո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) (GIZ) կողմից կմեկնարկի նոր EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիրը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)