ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կազմակերպվում է երկրորդ մրցույթը՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելու նպատակով

Հունվարի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։

Նախագծերն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ՝ 5 տարի տևողությամբ: Այդ ընթացքում խմբի ղեկավարն ու կատարողները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:

Խմբի ղեկավար կարող է լինել 1973 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը չպետք է վերջին 4 տարիների ընթացքում հանրագումարային առավելագույնը 12 ամիս ուսումնառած կամ աշխատած լինի Հայաստանում, և որը գիտական աստիճանը ստացել է 2016 թ. հունվարի 1-ից (Շեմ 1) կամ 2003 թ. հունվարի 1-ից (Շեմ 2) հետո։ Խմբի ղեկավարը պետք է ներկայացնի վերջին 5 տարիներին միջազգային գիտատեղեկատվական տարբեր շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ:

Խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator)՝ արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող, որոշակի Հիրշի ինդեքս ունեցող ակտիվ գիտնական, որը կպարտավորվի թեմայի կատարման ընթացքում առնվազն 25 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ ընդունել խմբի անդամներին համապատասխան արտասահմանյան գիտական հաստատություններում։

Մրցույթի պայմաններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գիտության ոլորտի երիտասարդների ներգրավմանը: Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1988 թ. հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ: Շեմ 1-ի բնագավառների համար խմբում կարող են ընդգրկվել համապատասխան մասնագիտությամբ բակալավրիատի առնվազն առաջին կուրսի ուսանողներ, եթե դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 11-րդ կամ 12-րդ դասարաններում արժանացել են առնվազն երրորդ կարգի դիպլոմի։ Խմբի երիտասարդ կատարողներից առնվազն մեկը դիմելու պահին պետք է չլինի ՀՀ գիտական կազմակերպության աշխատակից։

Նախագծի իրականացումից հետո խմբից պահանջվում է ունենալ հրապարակումներ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Խմբից ակնկալվում է նաև նախագծի կատարման արդյունքում խոշոր միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում (submitted grant):

Մրցույթի նպատակներն են խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, ներգրավել երիտասարդ հետազոտողների ու ասպիրանտների, նպաստել նրանց՝ միջազգային հետազոտական տարածքում ինտեգրմանը, բարձրացնել կազմակերպությունների ներուժը՝ դրանցում նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումներ ստեղծելով: Նախագծերը պետք է լինեն հավակնոտ, խոստումնալից և իրագործելի:

ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. այս տարվա հունիսին հայտարարված առաջին մրցույթի արդյունքում ընտրվել է 5 նախագիծ: Մրցույթը անցկացվելու է պարբերաբար:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ irf-2023-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2023 թ. փետրվարի 24-ը ներառյալ (ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից, հեռախոս՝ (010) 210140 (ներքին 108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@scs.am:

Մրցույթի հրավերի փաթեթը

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)