ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում

Հունվարի 19, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները: Այս տարի մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ Երևանում և Դիլիջանում:

Մայիսի 12-ից մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտոների ստեղծագործական տանը: Մրցույթի երկրորդ փուլը և գալա համերգը տեղի կունենան Բեթհովենի անվան համերգասրահում:

Մասնակիցների տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կհոգա նախագծի կազմակերպիչը:

Մրցույթի խորհրդի որոշմամբ՝ նախագիծը կհոգա Արցախի մասնակիցների (նաև Հայաստանում այս պահին ժամանակավորապես բնակություն հաստատած)՝ Դիլիջանում կեցության և սննդի ծախսերը՝ մայիսի 10-ից սկսած:

Արցախի այն շնորհալի երեխաները, որոնք չեն կարողանա առկա ձևաչափով ներկա գտնվել մրցույթին, հնարավորություն կունենան մասնակցելու նախագծին առցանց՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունների տեսագրությունները:

Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 5 րոպե տևողությամբ) և 1 հայալեզու երգ՝ գրված ձայնի և ցանկացած գործիքի համար՝ մինչև 5 րոպե տևողությամբ:

Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 10 րոպե տևողությամբ) և 1 անսամբլային ստեղծագործություն՝ 2-ից 4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է:

Մրցույթի մասնակցության համար վճար չի պահանջվում:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաև դրամական պարգև:
Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր:

Մրցույթի մանրամասներ, մասնակցության համար անհրաժեշտ տեղեկություններ կարելի է ստանալ` գրելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով +374 55 07 07 80 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)