ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Մարտին Էռնեկյանը քննարկել են նոր կրթական ծրագրի ներդրման հարցեր

Հունվարի 23, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերն էին:

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և պատրաստ ենք քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերն անդրադարձել են բուհերում օդանավակայանների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտությունների ներդրման, նպատակային կրթաթոշակների տրամադրման հնարավորությունները: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նոր մասնագիտությունների ներդրումն ու արդիականացումը ոչ միայն բուհերում, այլև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նպատակային կրթաթոշակների տրամադրման ծրագիրը փորձնական է և առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում. հաջողելու դեպքում այն կիրականացվի նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ցանցում ընդգրկված ավելի քան հինգ տասնյակ օդանավակայանների համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության հարցերի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարը ողջունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և Էռնեկյան ընտանիքի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում հետաքրքրվածությունը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Starmus VI գիտության փառատոնի անցկացման տեղեկատվական աջակցության, մասնավորապես՝ օդանավակայանում իրազեկող վահանակների տեղադրման համար և հույս հայտնել, որ համագործակցության ծրագրերը կընդլայնվեն և կլինեն շարունակական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)