ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2022 թվականին բրայլյան տառատեսակով հրատարակվել են գրքեր, ամսագրեր, տետրեր, ձայնագրվել են աուդիոգրքեր

Հունվարի 24, 2023
Մշակութային լուրեր

Տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մշակութային կրթության շարունակականության, տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրով իրականացնում է «Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում» միջոցառումը:

2022 թվականին այս միջոցառման շրջանակում նախարարության աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հրատարակչությունն իրականացրել է մի շարք աշխատանքներ:

Բրայլյան տառատեսակով հրատարակվել են Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի», Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Մարդկային կատակերգություն», Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո», Շառլ Ազնավուրի «Քանի դեռ սիրտս բաբախում է», «Հայրս՝ այդ հսկան», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ», Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ», Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նոր ազգանվան պատմությունը», Մարկ Արենի «Քառյակը», Նարինե Աբգարյանի «Զուլալի», Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ», Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի», Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ», Լուսի Մոդ Մոթգոմերիի «Աննան կանաչ կտուրներից», Ջոն Բոյնի «Տղան լեռան գագաթին» գրքերը:

Բրայլյան տառատեսակով լույս են տեսել Հայաստանի կույրերի միության գործունեությունը ներկայացնող ամսագրերի տասներկու համարները:

Պատրաստվել են բրայլյան տառատեսակով գրելու համար անհրաժեշտ տետրեր:

Ձայնագրվել են աուդիոգրքեր, որոնց թվում՝ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», «Ես մինչ քեզ», Սոմերսեթ Մոեմի «Թատրոն», Գուզել Յախինայի «Զուլեյխա», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ», Հենրի Հագարդի «Բլոսհոլմի տիրուհին», Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք», Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան»:

Այս ծրագրերի իրականացման համար 2022 թվականին հատկացվել է 9786.6 հազար դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)