ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հունվարի 25, 2023
Պաշտոնական

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Կրթության միջազգային օրն է։

Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։

Նախորդ տարին նշանավորվեց ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի հաստատմամբ, որտեղ սահմանել ենք հավակնոտ թիրախներ, որոնցից ամենակարևորն է մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում և մարդու կյանքի բոլոր փուլերում որակյալ կրթությունը հասանելի դարձնելը՝ նաև որպես յուրաքանչյուրի տաղանդն ու կարողությունները բացահայտելու պայման ու միջավայր։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով է հունվարի 24-ը հռչակվել Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։

Ցավով պետք է փաստենք, որ այսօր մեր կողքին՝ ի տես աշխարհի, կոպտորեն խախտվում է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքը՝ որպես հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանք։

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 հազար երեխաներ զրկված են կրթության իրավունքից, չեն գործում կրթական հաստատությունները։

Մենք լիահույս ենք, որ Կրթության միջազգային օրվա առաջնային խորհուրդն այդ իրավունքի իրացման գերակայությունն է։ Որպես հումանիտար առաջնահերթություն՝ միջազգային կառույցները և առաջին հերթին ՄԱԿ-ի կազմակերպությունները պետք է հետամուտ լինեն Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում արցախցի երեխաները հնարավորություն ունենան ապահով միջավայրում վերադառնալու իրենց ուսումնական հաստատություններ՝ իրացնելով կրթության անվերապահ իրավունքը։

Մենք շարունակելու ենք կրթվել ու ինքնակրթվել՝ հավատալով, որ համաշխարհային խաղաղության և կայուն առաջընթացի հիմնաքարը հենց կրթության արժեքային բաղադրիչն է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)