ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը». Ժաննա Անդրեասյան

Հունվարի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, ըստ եռամսյակների, հակիրճ ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի գործունեությունը՝ նշելով, որ տարվա ընթացքում իրականացվել է 212 ստուգում 208 հաստատությունում, որից 35-ը՝ նախադպրոցական, 157-ը՝ հանրակրթական, 4-ը՝ նախնական մասնագիտական և 12-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքը, նշել է, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք ներառում են կրթության ինչպես բովանդակային, այնպես էլ օրենսդրական բարեփոխումները: Հետևաբար, ըստ նախարարի` այս փուլում տեսչական մարմնի մասնագիտական դիտարկումների առաջնային խնդիրը պետք է լինի կատարված փոփոխությունների արդյունավետության որակական գնահատումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության ոլորտում առկա բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը:

«Պետք է կատարել ուսումնասիրություն, համադրել աշխատանքները, բացահայտել առկա բոլոր խնդիրները և համատեղ ջանքերով մշակել լուծումներ»,- ասել է նախարարը:

Նա առաջնային է համարել կառույցի կողմից կիրառվող գնահատման գործիքակազմերի վերանայումը՝ դրանք նախօրոք քննարկելով համապատասխան մարմինների՝ ԿԶՆԱԿ-ի և ԳԹԿ-ի հետ: Նրա խոսքով՝ առաջնային պետք է համարել պետության կողմից գիտելիքների ստուգման նույնական գործիքակազմով աշխատելու կարևորությունը: Շեշտվել է, որ կան ընթացակարգեր, որոնք լրամշակման ու վերանայման կարիք ունեն:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային, տեխնիկական, մեթոդական մի շարք այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)