ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավոր տո՛նդ, Հայո՛ց բանակ

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Մեր բանակը երկրի սիրտն է: Փա՛ռք Աստծո, այն առողջ է։
Թեև վտանգը միշտ կողքիդ է, Հայո՛ց բանակ, բայց քո տոնն ենք նշում համարձակ:

Հունվարի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների սաները, դպրոցի զինղեկ՝ փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գործնական ջանադրությամբ ռազմամարզական մրցումների մասնակիցները դարձան:

Իրականացվեց ՆԶՊ նորմացույցների գործնական կատարում, խմբային աշխատանք, կրակային պատրաստություն, թեստի լրացում, առաջին բուժօգնության ցուցաբերում: Նպատակն էր՝ ստացած գիտելիքների գործնական կիրառում կրակային և մարտավարական պատրաստությունից (զենքի քանդում և հավաքում, փամփուշտների լիցքավորում, հրաձգություն) և ամփոփվեց մարտավարական ուսումնավարժությամբ:

Ընդգրկված 7-րդ դասարանները, ովքեր կամավոր, ազատ ժամերին, լրացուցիչ պարապմունքների մասնակցելով դպրոցի զինղեկի նախաձեռնությամբ իրենց ուժերն ու գիտելիքներ փորձեցին 8-9-րդ դասարանների հետ և արդյունքները գոհացուցիչ էին:

Դպրոցի ապագա զինվորները հպարտորեն, մեր նախնյաց փառքերը վերածնելու հավատով, իրենց կարևոր մասնակցությունը ցուցաբերեցին բանակաշինության սուրբ գործին:

Երեխաները կարգախոս ընդունելով մեծն զորավարի խոսքերը՝ «Մենք ենք հայրենիքի ապագա պաշտպանները և պետք է լինենք ուժեղ, քանի որ թույլերը բարեկամներ չեն ունենում...», համագործակցել են «Զարկ» ծրագրի Սյունիքի մարզի մասնաճյուղի ղեկավար Արման Հովհաննիսյանի հետ՝ կատարելով մարտական ջոկի դիրքի պաշտպանության ճեղքում հատուկ գործողությամբ զինավարժություններ՝ մոտեցված իսկական մարտական իրավիճակին՝ օգտագործելով մարտական ուսումնական ավտոմատ, ծխաքողարկում, «դրոն»...

Եռագույն դրոշի ծիսապատկերով սաները իրենց սերն ու պատրաստակամությունը արտահայտեցին բանակի, պետության և որդեգրած գործի նկատմամբ: Շնորհավոր տո՛նդ, Հայո՛ց բանակ:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…