ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա ցուցադրական վարժանքին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը

Հունվարի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։ Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի ընթացքում սովորողները ենթադրյալ դիվերսիոն գործողության չեզոքացում են կատարել։

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ նախարարը երախտագիտություն է հայտնել ՀՀ զինված ուժերի բոլոր զինծառայողներին և հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին․ «Մենք շնորհակալ ենք այն զինծառայողներին, որոնք այսօր կանգնած են սահմանին և պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը։ Մեր ամենօրյա աշխատանքով և հոգածությամբ պետք է ցույց տանք մեր շնորհակալությունն ու հարգանքը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ»։

ԿԳՄՍ նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել ընդհանուր և մասնագիտացված դասարանների ուսումնառության պայմաններին, խնդիրներին ու տեղում տվել հանձնարարականներ՝ ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ ռազմական կրթության ասպարեզում պետությունը լուրջ անելիք ունի։ Առաջին ուղղությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման համընդհանուր բարելավումն է, որը պարտադիր է բոլոր դպրոցներում սովորողների համար։ «10-11-րդ դասարանների սովորողների համար ներդրվել է մարզառազմական ճամբարների ծրագիրը, որը հանրակրթության նոր չափորոշչով պարտադիր է` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման գործնական բաղադրիչ։ Հաջորդ ուղղությունը մասնագիտական կրթությունն է, որի բարելավման ուղղությամբ ևս ծրագրային քայլեր են իրականացվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս պահին գործում է երեք մարզառազմական մասնագիտացված դպրոց, որոնցից մեկն էլ Արամ Մանուկյանի անվան հաստատությունն է։
Նախարարի տեղեկացմամբ՝ քննարկվում է սպայական դպրոցի ստեղծման ծրագիրը, որն իր բովանդակությամբ և որակով լինելու է զինվորական կրթություն իրականացնող նոր կառույց։ Ռազմական կրթության կարևորությունը շեշտադրվելու է նաև բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ Պաշտպանության նախարարության և այլ կառույցների հետ համագործակցությամբ։

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը Կոտայքի մարզի Աղվերան բնակավայր է տեղափոխվել այս ուսումնական տարվանից։ Նախկին դպրոցական ճամբարի տարածքում տեղակայված հաստատությունն ունի նոր մարզադահլիճի և այլ բարեկարգման աշխատանքների կարիք, թեև, ինչպես դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանն է նշում, մինչ տեղափոխությունը նորոգման աշխատանքներ արդեն իսկ կատարվել են։
Դպրոցում ուսումնառությունն իրականացվում է 6-րդ դասարանից սկսած․ այստեղ հաճախող երեխաներն անցնում են հանրակրթության չափորոշչով նախատեսված բոլոր առարկաները, ինչպես նաև ստանում հավելյալ մասնագիտական կրթություն՝ մարզառամական ուղղվածությամբ։
Մինչ այժմ դպրոցում կրթությունը կազմակերպվել է հիմնական դպրոցի ծրագրով՝ մինչև 9-րդ դասարան։ Տնօրենի խոսքով՝ իրականացվելու է նաև ավագ դպրոցի ծրագիր՝ գալիք ուսումնական տարվանից սկսած։
ԿԳՄՍ նախարարի՝ դպրոց կատարած այցի շրջանակում քննարկվել են գույքի թարմացման, տեխնիկական համալրման և այլ հարցեր։

Հանրակրթական դպրոցներում հաստատված 900-ից ավելի արտաուսումնական խմբակների մեծ մասը ռազմահայրենասիրական բնույթի է։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մարզառազմական խմբակների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ խոսակցությունները որքանո՞վ են իրավացի, ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա ու չի կարող լինել։ Այս ուսումնական տարվա ընթացքում արդեն իսկ հաստատվել և երաշխավորել են 900-ից ավելի արտաուսումնական խմբակների ծրագրեր, որոնց զգալի մասը կրում է ռազմահայրենասիրական, զինվորական պատրաստության բնույթ: Որևէ խոսք և որևէ ծրագիր ռազմահայրենասիրական խմբակի կամ դասընթացի դադարեցման, կասեցման մասին ուղղակի չեն եղել»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին մեր երկիրը միացել է «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրին, որով սահմանված է՝ զերծ մնալ դպրոցների տարածքներում զինված ստորաբաժանումների տեղակայումից, քանի որ այդ դեպքում ուսումնական հաստատությունները դառնում են թիրախ։
««Անվտանգ դպրոցներ» ծրագրի նպատակը ուսումնական հաստատությունների անվտանգությունը բարձրացնելն է»,- պարզաբանել է նախարարը՝ շեշտելով, որ տեղեկատվության միտումնավոր կեղծումն անթույլատրելի է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)