ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովին:
Համաժողովի օրակարգում ներառված էին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի՝ 2021/22 թթ․հաշվետվության և 2023 թվականի գործունեության ներկայացման, բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրման, 2023 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստման ու կազմկոմիտեի ստեղծման նպատակով թեկնածուների առաջադրման, ՀՀ առաջնությունների, մրցավարության և միջազգային մրցաշարերի պատշաճ նախապատրաստության ու մասնակցության հետ կապված հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները. «Այն, որ բռնցքամարտում դրական տեղաշարժն առկա է, աներկբա է ու լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ 2022 թվականը շատ հաջող տարի էր ինչպես հայկական սպորտի, այնպես էլ, մասնավորապես, հայկական բռնցքամարտի համար, և դրա վկայությունը տարբեր մարզաձևերում նվաճված 307 մեդալներն են: Բռնցքամարտում ևս մեծ հաջողություններ ունեցանք, իսկ դա հնարավոր չէր լինի, եթե չլինեին մարզիչների քրտնաջան աշխատանքը, մարզիկների նվիրված մարզումները, ֆեդերացիայի հսկայածավալ աշխատանքը, Կառավարության ներդրումը սպորտում՝ առհասարակ և բռնցքամարտում՝ մասնավորապես»:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ ֆեդերացիայի առջև հետագայում ավելի մեծ արդյունքներ գրանցելու խնդիր է դրված: «Մենք դեռ էլի սառույցներ ու կարծրատիպեր պետք է կոտրենք, մասնավորապես՝ պետք է ունենանք աշխարհի չեմպիոններ, քանի որ ունենք այսպիսի բռնցքամարտիկներ: Եվ ինչո՞ւ ոչ, արդեն օլիմպիական իրատեսական ոսկու մասին էլ ենք մտածում։ Այս տարվա Եվրոպական խաղերում նաև օլիմպիական վարկանիշեր են խաղարկվելու։ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի առջև Եվրոպական խաղերում առավելագույն թվով ուղեգրեր նվաճելու առաջադրանք է դրված»,-նշել է նա:
Անդրադառնալով Երևանում ապրիլին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը՝ Հովհաննես Հովսեփյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ծրագրի: Ինչ վերաբերում է առաջնության անցկացման վայրին, ապա ներկայում քննարկվում է «Միկա» մարզադահլիճի տարբերակը:
Համաժողովի ընթացքում բարձրաձայնվել և քննարկվել են նաև Հայաստանի առաջնություներին և մրցավարությանը, միջազգային ստուգատեսներին ՀՀ հավաքական թիմերի պատշաճ մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջնության ժամանակ լինելու են բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով։
Նշենք՝ բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար, կմեկնարկի այսօր՝ հունվարի 31-ին, «Դինամո» մարզահամալիրում:
Մարտին բռնցքամարտի կանանց հավաքականը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ տղամարդկանց աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու մայիսին՝ Ուզբեկստանում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ