ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասախօսութիւն վիշապաքարերու մասին

Փետրվարի 1, 2023
Սփյուռքի լրատու

Յունուար 27, 2023, Ուրբաթ օր, Փասատենա քաղաքի Հայկական Ճեմարանի (Blair School Armenian Academy) մէջ վիշապաքարերու մասին դասախօսութիւն մը տուաւ Երեւանի Պետական Հումանիտար քոլեճի դասախօս, Պատմա-մշակութային արգելոց-թանգարաններու եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն ՊՈԱԿ-ի աշխատակից, հնագէտ, պատմաբան, բազմաթիւ աշխատասիրութիւններու եւ յօդուածներու հեղինակ Արտաւազդ Զաքեանը: Հիւր դասախօսին կ’ընկերակցէր քաղաքիս Արարատ-Էսքիճեան թանգարանի տօնրէնուհի Մէկի Մանկասարեան-Կոշինը:

Փասատենա քաղաքի Հայկական Ճեմարանը, իր աշակերտներուն հայեցի լիակատար դաստիարակութիւն եւ ինքնաճանաչում տալու համար կը շարունակէ մասնագէտ դասախօսներ հրաւիրել: Այս ծրագիրէն ներս, քաղաքիս մէջ հիւրաբար գտնուող Արտաւազդ Զաքեանը եկաւ դպրոց ու խօսեցաւ նուազ ծանօթ նիւթի մը մասին՝ վիշապաքարեր:

Հիւր դասախօսը նախ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրին եւ դպրոցի գրադարան-լսարանի մէջ հաւաքուած աշակերտներու հետաքրքիր ներկայութեան համար, ապա հակիրճ ձեւով ներկայացուց իր աշխատանքի ասպարէզը, բազմաթիւ արգելոց-թանգարաններու, յատկապէս Մեծամօրի ամրոց-բնակավայրի մէջ իր կատարած աշխատանքները:

Վիշապաքարերու նուիրուած հիմնական դասախօսութեան մէջ ան լուսանկարներով ցոյց տուաւ վիշապաքարերու ընտիր նմոյշներ, կատարեց նախադարեան այդ վիթխարի յուշակոթողներու նկարագրութիւնը, խօսեցաւ անոնց պաշտամունքային եւ ծիսական նշանակութեան մասին ու բացատրեց նաեւ, թէ այսօր վիշապաքարերը ինչպէս կը ցանկագրուին, կը պահպանուին եւ նոյնիսկ հանրային եւ միջազգային ցուցադրութիւններու մաս կը կազմեն: Բանախօսը նշեց, թէ վիշապաքարերը իւրայատուկ են Հայկական Լեռնաշխարհին, անոնք կը գտնուին բարձրագոյն լեռնագագաթներու վրայ, ջրային աղբիւրներու, լիճերու եւ արհեստական ջրամբարներու մօտ: Վիշապաքարերու բարձրութիւնը կը հասնի մինչեւ 5 մ. (15 ոտք): Անոնք միակտոր քարեր են, որոնք ունին ձուկի եւ ցուլի տեսք, ինչպէս նաեւ՝ օձ, արագիլ, եւ այլ կենդանիներ պատկերող քանդակներ: Իւրաքանչիւր վիշապաքար ունեցեր է նաեւ արարողական ճանապարհ, ուր, ըստ պատմաբաններու կարծիքի, հնադիսաւոր թափորներ կատարուած են:

Ապա Ա. Զաքեանը ցուցադրեց երկու տեղեկատուական շարժանկարներ, ուր Արագած եւ Գեղամայ լեռներու խոնարհած վիշապաքարեր, արշաւախումբի աշխատանքի շնորհիւ կը կանգնին ու կը դառնան զբօսաշրջիկներու համար հետաքրքրութեան նոր կէտ:

Մասնագատները կը կատարեն նաեւ վիշապաքարերու քարտիզագրութեան աշխատանք: Ըստ անոնց պատրաստած քարտէզի Հայկական Լեռնաշխարհի մէջ մինչեւ այսօր յայտնաբերուած են 150 վիշապաքարեր, որոնց 90 հատը կը գտնուին Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն ներս:

Դասախօսութեան աւարտին աշակետները հարցումներ ուղղեցին Ա. Զաքեանին ու անոր նուիրեցին շնորհակալական բացիկ մը եւ Հիւսիսային Քալիֆորնիոյ մէջ հայկական գինեգործ ընտանիքի կողմէ արտադրուած գինի: Իսկ Ա. Զաքեանը դպրոցի հայկական գրադարանին նուիրեց Հայաստանի պատմա-մշակութային յուշարձաններուն նուիրուած պատկերազարդ գիրքերու խմբակ մը:

Հաղորդագրութիւն դպրոցէն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)