ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջարկվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու

Փետրվարի 2, 2023
Պաշտոնական

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:

Նիստի օրակարգում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Վաղարշակ Մատիկյանի թեկնածության քննարկումն էր՝ ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով։

Կառավարման խորհրդի նախագահ Ժ. Անդրեասյանի առաջարկով Վ. Մատիկյանը համառոտ ներկայացրել է իր կենսագրությունը, պատասխանել կառավարման խորհրդի անդամների հարցերին, ներկայացրել է նաև իր տեսլականը կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։

Կառավարման խորհուրդը 6 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Վաղարշակ Մատիկյանի թեկնածությանը և առաջարկել ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն