ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցության հրավեր

Փետրվարի 2, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Բուլղարիայի մշակույթի նախարարությունը, Գաբրովոյի քաղաքապետարանը և Տարածաշրջանային ազգագրական թանգարանը /ETAR/ 2023 թ. սեպտեմբերի 1-3-ը կազմակերպում են «Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսը», որն անցկացվելու է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո։

Ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է պահպանել և հանրահռչակել ավանդական արհեստներն ու դրանց դերը ժամանակակից կյանքում: Ծրագիրը ներառում է ավանդական արհեստների ցուցահանդես-վաճառք, արհեստավորների մրցույթ, գիտական ֆորում՝ «Ավանդական արհեստներ. ժամանակակից արտացոլումներ» խորագրով, ցուցահանդեսներ և ֆոլկլորային ծրագիր։ Միջոցառմանը կարող են մասնակցել արհեստագործներ, արհեստագործության ոլորտի հետազոտողներ և թանգարանների մասնագետներ:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության և սննդի ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը՝ մասնակիցները։

Նախորդ տարիներին անցկացված ցուցահանդեսների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://fair.etar.bg/en կայքում։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է կապ հաստատել ծրագրի պատասխանատուի հետ /Տարածաշրջանային ազգագրական թանգարան ETAR, Վեսելինա Կանչևա, հեռ.՝ +359 88 356 9072, էլ. հասցե` v.kancheva@etar.bg

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 27-ն է։ Հայտերի հաստատման դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (Նաիրա Կիլիչյան, հեռ.՝ 010-599629):

Կից ներկայացվում են միջոցառման մասնակցության պայմանները և հայտաձևերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…