ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, փաստական տվյալներ». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

Փետրվարի 2, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների և գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների և հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ակադեմիայի գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել ոլորտային խնդիրներին: Աշոտ Սաղյանի խոսքով՝ սկսվել են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որով նպատակադրվել են բարելավել թե՛ ենթակառուցվածքային պայմանները, թե՛ կապը ինստիտուտների հետ՝ վերականգնելով ակադեմիայի երբեմնի հեղինակությունն ու դերը հասարակության մեջ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանդիպման նպատակը օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատանքային դրական միջավայրի ձևավորումն է. «Սպասված փոփոխություններն իրականացնելու համար ունենք դրական մթնոլորտի կարիքը: Պետք է լսենք երկուստեք փաստարկներն ու պարզաբանումները՝ չմոռանալով, որ փոփոխություններն անհրաժեշտ են գիտության ոլորտի զարգացման համար, որը մեր օրակարգի շատ կարևոր մասն է: Կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում գիտության զարգացման համար՝ թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով: Կարծում եմ՝ սա շատ կարևոր քաղաքականություն է, որտեղ ՀՀ ԳԱԱ-ն ունի իր կարևոր դերն ու անելիքը՝ ինստիտուտների հետ համատեղ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևորագույն սկզբունքը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն ունենալն է: Նախարարի գնահատմամբ՝ այսօր մեր բոլոր համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացման կարիք կա և այս համատեքստում շատ կարևոր են համատեղ ծրագրերը բուհերի և գիտական ինստիտուտների միջև:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները և գիտական ինստիտուտների ղեկավարները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես վերաբերել են սպասվող բարեփոխումներին, որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության ապահովմանը և գիտության զարգացման ընթացիկ խնդիրներին: Նրանք հանդես են եկել նաև մի քանի առաջարկներով, որոնք նախարարի խոսքով՝ կդիտարկվեն շարունակական քննարկումների շրջանակում:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ փոփոխության կարիք կա: Հնչած բոլոր կարծիքներում փոփոխությունների անհրաժեշտությունը հարցականի տակ չի դրվում: Մեր խնդիրն է քննարկել, թե որն է դա անելու ճիշտ ձևը: Հասկանում ենք, որ գործ ունենք բազմաշերտ իրողությունների հետ, և փոփոխությունները պահանջում են բազում վերլուծություններ, փաստական տվյալների պաշար: Քննարկումները լավ են և պետք է լինեն մասնակցային, քանի որ որոշումների որակը կախված է դրանից, բայց կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը չի կարող ավարտվել առանց որոշման կայացման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև տարատեսակ շահարկումների և մտահոգությունների պատճառ դարձած բուհերի և ակադեմիական ինստիտուների հնարավոր միավորմանը՝ ընդգծելով, որ սա առանձին գործընթաց է.

«Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխման գործընթացի առաջնային նպատակը համակարգի արդյունավետության բարձրացմանն է միտված: Այս տեսանկյունից ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը սահմանել է հստակ թիրախներ: Նախորդ տարվա աշնանը ձևավորված է աշխատանքային խմբի հիմնական խնդիրն էր պատրաստել վերլուծական տեղեկանք, որում պետք է ներառված լինեն թիրախին հասնելու տարբեր մոտեցումներ, ճանապարհներ և սցենարներ՝ իրենց դրական ու բացասական կողմերով: Պետք է տրվեր նաև որոշակի տեղեկատվություն, որը հետագա քննարկումների և որոշման կայացման համար պետք է հիմք հանդիսանար: Համապատասխան վերլուծական տեղեկանքն այժմ մշակման փուլում է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը ընգծել է, որ աշխատանքի մեթոդները փոխելու, ճկունությունը մեծացնելու, գիտության և բարձրագույն կրթության ոլորտում առկա ռեսուրսը համատեղ օգտագործելու խնդիր ունենք, իսկ թե որն է դրա լավագույն ձևը, կորոշվի քննարկումների և վերլուծությունների արդյունքում:

Անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու գաղափարին, ինչին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի լրամշակման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նրա՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները: Նախարարի տեղեկացմամբ՝ այժմ մշակման փուլում է ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության և բարձրագույն կրթության պետական քաղաքականության բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)