ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ:
Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային քննարկման մասնակիցներն էին կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում՝ տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներ:
Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախագծի շուրջ հետաքրքրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախագիծը տեղադրված է հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում, սակայն շատ կարևոր է նաև քննարկման դեմ առ դեմ ձևաչափը, որը հնարավարություն կտա լսելու առաջարկներն ու նկատառումները, կատարելագործելու և լրամշակելու փաստաթուղթը:
«Փաստաթուղթը մշակելիս փորձ է արվել անդրադառնալ շահակից բոլոր կողմերին՝ ինչպես դպրոցի կառավարման մարմնին, այնպես էլ մանկավարժներին ու աշակերտներին, քանի որ էթիկապես ճիշտ կառուցված հարաբերությունները հնարավորություն կտան բարելավելու կրթության որակը, բարձրացնելու բոլոր կողմերի՝ առավել արդյունավետ աշխատելու մոտիվացիան»,- ասել է Ա. Սվաջյանը:
Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հակիրճ ներկայացրել է նախագծի ընդհանուր դրույթները՝ ընդգծելով, որ նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:
«Նախագիծը մշակվել է՝ համագործակցելով շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Բարեվարքության կանոնների մշակման և դպրոց ներմուծելու առանցքային նպատակն է լավագույն կրթական միջավայրի ձևավորմանը նպաստելը»,- ասել է Ա. Բաղդասարյանը:
Հանդիպմանը ներկաները բարձրաձայնել են նախագծի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ: Հիմնական հարցերը վերաբերել են կառավարման խորհուրդների բովանդակության վերանայման, փաստաթղթի կիրառելիության ապահովման, չափելիության, վերահսկողական գործիքների ներդրման, կարգապահական պատասխանատվության միջոցների բացակայության խնդիրներին, ինչպես նաև ձևակերպումների վերանայման անհրաժեշտությանը:
Քննարկման մասնակիցներին առաջարկվել է բոլոր նկատառումները ներկայացնել գրավոր, որոնք, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն նախագիծը լրամշակելիս:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հնարավոր է ներկայացնել e-draft տեղեկատվական հարթակում մինչև փետրվարի 11-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ