ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում:
Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով է միայն հնարավոր ստեղծել բովանդակություն ու ստանալ արդյունք:
«Կարևոր է հասկանալ, թե արտադպրոցական կրթությունը ինչ խնդիր պետք է լուծի կրթական համակարգում: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է և այն հնարավորությունները, որ բոլոր հնարավոր գործիքներով բացում ենք նրա առջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա նաև ֆորմալ կրթական հաստատությունների որակը բարձրացնելու ճանապարհ է:
«ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիր». նպատակը
Թեմայի համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրին», որը գործող օրենք է և հստակ պատկերացում է տալիս, թե ինչ փոփոխությունների ուղղությամբ պետք է աշխատել:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:
«Շատ կարևոր է, որ ռազմավարությամբ կրթությունը հանրահռչակում ենք իբրև հանրային բարիք, որը պետք է ապահովի կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ձևավորի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Այս համատեքստում արտադպրոցական կրթությունը և ոչ ֆորմալ կրթական համակարգը դառնում են ծրագրի կարևոր բաղադրիչ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը:
Նա ներկայացրել է ծրագրի երեք հիմնական ուղղությունները: Առաջինը, որը առանցքային է, համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում յուրաքանչյուրի համար պետք է հասանելի լինեն որակյալ կրթական ծառայությունները:
Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է՝ նորարար գործիքներով համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու ծախսարդյունավետ և թափանցիկ եղանակներով:
Վերջին ուղղությունը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ ստեղծելու կրթական ծառայություն և բովանդակություն, որը կարող է հետաքրքիր լինել աշխարհին: Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ պետական քաղաքականությամբ պետք է խրախուսվի նմանատիպ ծառայությունների զարգացումը, և այսօր արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրեր կան. դրանք են՝ «Թումոն», «Արմաթը»:
Ըստ ոլորտների՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրի» թիրախները
Պլանավորվում է՝ մինչև 2030 թվականը 5 տարեկան բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ, ինչը էական է նրանց հետագա կրթական արդյունքի տեսանկյունից: 3-5 տարեկան երեխաների համար սահմանված թիրախներն են՝ 2026 թվականից ապահովել 85 տոկոս ընդգրկվածություն, 2030 թ.՝ 95 տոկոս:
Հանրակրթության ոլորտում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակի նվազեցման խնդիրը ևս թիրախային է: Հարցը քննարկվել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Կրթության տեսչական մարմնի նիստում: Արտադպրոցական ուսուցումը գալիս է օգնելու նաև այս խնդրի լուծմանը:
Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ 2030 թ. սահմանված է անգրագիտության մակարդակի նվազեցում՝ մինչև 5 տոկոս: «Պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչպես ենք դրա չափելիությունն ապահովելու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախնական և միջին մասնագիտական կրթության թիրախ է ոլորտում ընդգրկվածության մեծացմանը նպաստելը, հատկապես այն մասնագիտություններում, որոնք հանրային զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն:
Բարձրագույն կրթության ոլորտում, որպես թիրախ, նախարարն ընդգծել է. «Առանցքային է, թե ավագ դպրոցի շրջանավարտների քանի տոկոսը պետք է բուհ ընդունվի: Սա կարևոր է երկրում մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Պետական քաղաքականությամբ շարունակաբար պետք է խրախուսել բոլորի կարողությունների զարգացումը, ինչը սոցիալական վիճակի բարելավման կարևոր ուղղություններից է, քանի որ կրթությունն աղքատության հաղթահարման կարևոր մեխանիզմներից մեկն է»:
Առանձնացվել են բոլոր մակարդակներում կրթական ծառայությունների կազմակերպման թիրախները՝ կախված տարբեր խնդիրներից: Օրինակ՝ նախադպրոցական ոլորտում ծառայությունների իրականացումը նախատեսվում է համայնքային կազմակերպությունների կողմից: Հանրակրթության ոլորտում կառավարման մեխանիզմները վերանայման փուլում են, իսկ ՄԿՈՒ ոլորտում համատեղ կառավարման ձևաչափեր են նախատեսվում՝ նաև ձեռնարկատիրական ոլորտի խթանման միջոցների ներդրմամբ: Բարձրագույն կրթության ոլորտում թիրախային են բուհերի մրցունակության բարձրացումը և օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը:
Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների վարձատրության բարձրացման մեխանիզմներին, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ:
«Մարտի կեսին պետք է հաստատենք գործողություների ծրագիրը: Այն շուտով կներկայացվի հանրային քննարկման»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:
Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ