ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպված ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ արցախյան ազատամարտում զոհված Ալիկ Մելքոնյանի հուշաքարի մոտ:Միջոցառումն սկսվեց օրհներգի կատարմամբ: Շնորհավորանքի և երախտագիտության խոսքով ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Ա. Մարգարյանը, պատմության ուսուցիչ Գ. Սարգսյանը:Տնօրենն իր խոսքում հատկապես կարևորեց անկախության սերնդի այսօրվա դերը պետության զարգացման և շենացման, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման և անկախության միջազգային ճանաչմանը հասնելու գործում:Գ. Սարգսյանը համառոտ ներկայացրեց անկախության ձեռքբերման պատմական գործընթացը:

Իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան բարձ դասարանների աշակերտներ, որոնցից շատերը կրում էին զինվորական հագուստներ, ինչը նրանց մեծ ոգևորությամբ և հպարտությամբ էր համակել:
Միջոցառումն ավարտվեց « Իմ անունը Հայաստան է» երգի ներքո` տոնական բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:
Աշակերտներն իրենց իսկ ձեռքով աճեցրած թարմ ծաղիկները սիրով ու երախտագիտությամբ դրեցին Ալիկ Մելքոնյան հուշաքարին:

Միջոցառման կազմակերպիչ` դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Ավետյան:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)