ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կիրականացվի ուսումնական հաստատությունների քարտեզագրում. տեղի է ունեցել ՄԿՈՒ ոլորտի գործընկեր կազմակերպությունների հանդիպումը

Փետրվարի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալությունը» (ՌԶԳ) կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների հերթական հանդիպումը:

Հարթակի տարեկան առաջին հանդիպումն այս անգամ իրականացվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում, որին բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՄԿՈՒ ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի, որն ապահովելու ու նախատեսվող վերջնարդյունքներն ունենալու համար շատ կարևոր է միջազգային և տեղական գործընկերների սերտ համագործակցությունը:

«ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումներն արդյունավետ իրագործելու համար մենք կարևորում ենք մասնագիտական ուսումնական հաստատությունների քարտեզագրումը, իրականացվող կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի վերանայումը, դրանց համապատասխանեցումը տնտեսությանը: Բոլոր այն մասնագիտությունները, որոնք ուսանողների կամ երիտասարդության կողմից տարբեր պատճառներով նախընտրելի չեն համարվում, բայց կարևոր են տնտեսության զարգացման տեսանկյունից, պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում:

Մասնագետների բացը ու կարիքը պետք է լրացնենք՝ խթանելով ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով կարևորում ենք, որ ուսումնառությունը կազմակերպվի նորարար մեթոդներով, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեն նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են նշված նպատակների իրականացմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ մշակման և ամփոփման փուլում է: Նոր օրենքը, ըստ նախարարի տեղակալի, նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ հաստատությունների հզորացման համար:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը բարելավող ենթաօրենսդրական իրավական ակտեր. «Առաջնային ենք համարում նաև հանրապետական նշանակության ուսումնարաններ, ինչպես նաև ռեսուրս կենտրոններ ունենալու գաղափարը, այն է՝ ցանկացած ոլորտում ունենալ հաստատություն, որը կհանդիսանա այդ ոլորտի ռեսուրս կենտրոն, որի մասնագիտական ներուժը և նյութատեխնիկական բազան հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել նաև համակարգի զարգացման նպատակով»:

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանով նախատեսվող ՄԿՈՒ ոլորտի միջոցառումները։ Արմենուհի Պողոսյանը փաստել է, որ գործողությունների ծրագիրը ներկայում ամփոփման փուլում է:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» սահմանվել է բավականին հավակնոտ նպատակ՝ ՄԿՈՒ ոլորտում մինչև 2030 թվականն ունենալ 90 տոկոս զբաղվածության ցուցանիշ: Նա կարևորել է նաև ատեստավորման և վերապատրաստման մեխանիզմների կիրառման հարցերը՝ գիտելիքների ստուգման, հստակ չափանիշների սահմանման, գնահատող հանձնաժողովների գործունեության և այլ հարցերի համատեքստում. «ՄԿՈՒ ոլորտում դասախոսների աշխատավարձերն ամենացածրն են, որը կրթության որակի վրա չի կարող ազդեցություն չունենալ: Առաջարկվող համակարգի շնորհիվ պետք է խրախուսվի մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացումը, որը, որպես հետևանք, կհանգեցնի նաև աշխատավարձերի բարձրացմանը»:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկումների այս հարթակը միավորում է ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են ՄԿՈՒ համակարգի զարգացմանը՝ նպատակ ունենալով արդյունավետ համակարգել ոլորտում գործող նախաձեռնությունները, ներկայացնել իրականացված ծրագրերի փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել պլանավորվող գործողությունները:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը: Նրա խոսքով՝ կրթական համակարգը երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման, աշխատաշուկայի կարիքները հոգալու, ինչպես նաև միջազգային նպաստավոր դիրք ունենալու համար առանցքային նշանակություն ունի:

Վերներ Թութը նշել է, որ վերջին շրջանում մեծ ջանքեր են ներդրվում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ. «Երկրի տնտեսության համար կարևոր է զարգացնել մասնագիտական կրթության, հատկապես դուալ կրթության համակարգը: Շվեյցարական համակարգն ուսուցման ընթացքում համադրում է տեսական և գործնական փորձառությունը: Այս սկզբունքն անհրաժեշտ է տեղայնացնել հայկական կրթական համակարգում»:

Այնուհետև մի քանի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել զեկուցումներով` ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքը: Ներկայացվել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) և Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրերը, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության, ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)