Արևաշող անամպ երկինք,
Հովն է խաղում սարերում,
Փոքրիկները կապույտ գույնով
Խաղաղություն են նկարում:
Բնաբանին ներդաշնակ հնչում է հարցը.
- Ի՞նչ է խաղաղությունը;
- Խաղաղությունը հարստություն է,- չուշացավ պատասխանը:
-Խաղաղությունը ազատություն է,- միաբերան հնչեցրեց խումբը:
Շուրջ 10 տարի է Խաղաղության խմբակը վարում է դասվար Արևիկ Հայրապետյանը:
Սերունդներն, իրար հաջորդելով, սովորում են խաղաղության խորհրանիշները, նպաստում են խաղաղության հաստատմանը, միջանձնային հարաբերություններում;
Մինչ այս տարի խմբակը հովանավորվում էր ՎՎ Կապանի գրասենյակի կողմից, սակայն կառուցվածքային փոփոխությունների հետևանքով խմբակի գործունեությունն ապահովել է դպրոցը և մասնակիցները շարունակում են համագործակցել հիմնադիր ընկերների հետ, ի դեմս՝ Անուշ Մեժլումյանի:
Խաղաղության աղավնին այս անգամ բաց է թողնվում Արցախի երկնքում:
Ճախրանքն անխափան չէ... այստեղ բազում հասակակիցներ ազատություն են աղերսում, ուստի և խաղաղություն փափագում:
Ձիթենու ճյուղը, մատներով նշանը, N և D տառերի համադրումը (որը կոչվում է միջուկային զինադադար) և աղավնու ոտքը դրվեցին մերօրյա մարդու հոգում, Տիեզերքի Արցախ աշխարհում:
Խմբակի բաց պարապմունքին ներկա էին ուսուցիչներ և տնօրենության անդամներ:
Ուսմասվար Ալինա Մկրտչյանը և տնօրեն Սիրանուշ Հարությունյանը բարձր գնահատեցին ժամանակակից մոտիվներով կառուցված դասը, աշակերտների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, շնորհակալություն հայտնեցին դասվար Արևիկ Հայրապետյանին և Անուշ Մեժլումյանին:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…
ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…
Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ