ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սերը մեր դպրոցում

Փետրվարի 15, 2023
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց փաստ է, որ սիրով կատարված ամեն բան արդյունավետ է ավելի: Պատահական չէ, որ դպրոցի աշակերտական խորհուրդը հենց այս օրը նշանավորել է տարիներ ի վեր, որպես ինքնակառավարման օր:

Դպրոցի ավանդույթի համաձայն, նախապես համակարգված գրաֆիկով ընտրում են ուսուցիչներն իրենց փոխարինողներին, աշխատում նրանց հետ օրվա դասացուցակին համապատասխան, ապա հաստատվում է տնօրենի կողմից:

Մեր իրականության այս անպաճույճ մթնոլորտում, հիրավի, սիրո դեֆիցիտ է, ուստի օրը հնարավորինս լցվեց սիրով և բոլոր աշխատանքների պաշտոնակատարները մեծ եռանդով ու խանդավառությամբ ավարտին հասցրեցին իրենց վրա դրված պարտականությունները:

Օրվա վերջում ամփոփիչ հանդիպում կազմակերպվեց դպրոցի ուսուցչանոցում, որի ընթացքում աշակերտ-ուսուցիչները և աշակերտ-տնօրենությունը վերլուծեցին կատարված աշխատանքները, գնահատեցին ծավալը, ուսուցչի մասնագիտության նրբությունները, հայտնեցին թե՛ ցանկություն մասնագիտության ընտրության, թե՛ մտավախություն (որ չեն կարող լինել ուսուցիչ):

Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը մանրամասն անդրադարձ կատարեց աշակերտական ինքնավարությանը, իր պաշտոնին փոխարինող, աշակերտական խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարին կից ԱԽ-ի անդամի թեկնածու Հրաչյա Փարամազյանի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, նշեց թերացումները և շնորհակալ եղավ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանին աշխատանքի որակն ու ծավալը իր պատասխանատվության ներքո պահելու համար:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը երախտագիտությամբ շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ, հայտնեց իր գոհունակությունն աշակերտակենտրոն գործառույթի վերաբերյալ և պատրաստակամությունը ամեն կրեատիվ նախաձեռնության համար պայման ստեղծելուն:

Ուշագրավ է, որ իր ներկայությամբ օրը պատվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության մշակույթի սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը: Ճիշտ է այցելության նպատակն աշխատանքային այլ բովանդակություն ուներ, սակայն հերթապահ ինքնավարները մեծ զգոնությամբ ու ոգևորվածությամբ ընդունեցին, ճանապարհեցին հյուրերին:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…