ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտակար մրցույթ-վիկտորինա

Փետրվարի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

2023թ-ի փետրվարի 14-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Պատմություն, հասարակագիտություն, ՀԵՊ, հայրենագիտություն» առարկայական մեթոդմիավորման և Պատմություն առարկայի ուսուցչուհի Աստղիկ Հայրումյանի նախաձեռնությամբ 6-րդ ա և 6-րդ բ դասարանների միջև Հայոց պատմություն առարկայից կազմակերպվեց մրցույթ- վիկտորինա: Ծրագիրը հագեցած էր պատմական նյութերով ու մեջբերումներով: Մրցույթն սկսվեց երկու թիմերի` «Հայկյանների» և «Թորգոմածինների» ավագների ողջույնի խոսքով:

Յուրաքանչյուր թիմ ուներ նշանաբան, որով առաջնորդվեցին մրցույթի ընթացքում: Թիմերը կրում էին կրծքանշաններ` «Հայկյանները»` Մասիս սարով և Նոյան տապանով, իսկ «Թորգոմածինները»` խաղաղ, կապույտ երկնքով, հասած արտերով ու բերքով, որոնք խորհրդանշում էին հայ ժողովրդի ծագումն ու բարգավաճումը:

Թիմերը լավ պատրաստված էին, ընդմիջումներին յուրաքանչյուր թիմ ներկայացրեց հայրենասիրական երգ` խրոխտ, ոգևորող, ազատատենչ, որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարով:

Մրցույթն ամփոփեց և մասնակիցներին շնորհավորեց դպրոցի տնօրեն տիկին Աիդա Մուրադյանը:

«Պատմության հասարակագիտության, հայրենագիտության և ՀԵՊ»
առարկայական մեթոդական միավորման նախագահ` Արմինե Խաչատրյան

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…