ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Սերբիայի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Փետրվարի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի:

Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է:

Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է նաև վազորդ Գայանե Չիլոյանը: Կանանց 60 մետր մրցատարածությունը նա հաղթահարել է 7,68 վայրկյանում և 16 մասնակիցների պայքարում զբաղեցրել 15-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչները միջազգային մրցաշարում հանդես են եկել Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արդեն մեկնել է Ղազախստան, որտեղ փետրվարի 18-ին կմասնակցի «World athletics silver tour» մրցաշարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն