ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում կամավորության ինստիտուտի զարգացումը՝ Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում

Փետրվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության, ոլորտային փորձնակություն, ուսումնառության ընթացքում մասնագիտական փորձ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք թեմաներ:

Մասնավորապես՝ «Կամավորության ճանաչելիությունը Հայաստանում» թեմայի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են պետության և այլ կառույցների մոտեցումներին, կամավորության հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությանը:

«ՀՀ ԿԳՄՍՆ-ն կարևորում է կամավորության ինստիտուտի զարգացումը և երիտասարդության ոլորտում իր ծրագրերի միջոցով խթանում երիտասարդների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում։ Մասնավորապես՝ պետական ֆինանսավորմամբ 2022 թ. իրականացվել է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության տրամադրման ծրագիրը։ Ծրագրին մասնակցել է Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։ Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ փափուկ հմտություններ»,- իր խոսքում նշել է Զարա Ասլանյանը և հավելել, որ գործնական պարապմունքներին հաջորդել են հանդիպումներ երկարամյա փորձառություն ունեցող կամավորների հետ, այցելություններ կազմակերպություններ, ինչի արդյունքում 10-ից ավելի մասնակիցներ այդ կազմակերպությունների կամավորական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորություն են ունեցել։

Զարա Ասլանյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ 2023 թ. նախարարությունը շարունակելու է իրականացնել «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը բյուջեի կրկնապատկմամբ։

Միջոցառման նպատակն էր երիտասարդների, հանրային, մարզային և ազգային կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար հարթակ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև երիտասարդների կողմից վեր հանված խնդիրների և կարիքների վերաբերյալ նորարարական լուծումներ առաջարկել:

Ելույթներից հետո երիտասարդական ֆորումի մասնակիցներն ամփոփել են միջոցառումը և ուղենշել հետագա անելիքները: Հանդիպման ավարտին մասնակիցները պարգևատրվել են վկայագրերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)