ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեսրոպեան Վարժարանը Նշեց Վարդանանց Տօնը

Փետրվարի 20, 2023
Սփյուռքի լրատու

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտութիւնը այս տարի եւս նշեց Սրբոց Վարդանանց տօնը, որուն նուիրուած կեդրոնական ձեռնարկը տեղի ունեցաւ 15 Փետրուար 2023-ին, վարժարանի շրջափակին մէջ: Ներկայ էին Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետութեան պատասխանատու հոգեւոր հայրերն ու վարժարանի հոգեւոր տեսուչ Տէր Ռաֆֆի քահանայ Յովհաննէսեան:

Բացման խօսքին մէջ Մեսրոպեանի աշակերտուհի Բալիկ Տօնիկեան վերահաստատեց Վարդանանց Ուխտին հայ երիտասարդութեան հաւատարմութիւնը եւ յարգանքի տուրք մատուցեց վասն կրօնի եւ հայրենեաց իրենց կեանքը զոհած քաջերուն:

Գեղարուեստական մասով ելոյթ ունեցան Մեծ եւ Փոքր Ծիծեռնակներ երգչախումբերը, ղեկավարութեամբ պարոն Մանուէլ Քէշիշեանի. Ալեքս Լեւոնեան, Յակոբ Թերզեան, Սէրլի Մուղալեան եւ Ժան Փիեռ Վարդանեան կատարցին երաժշտական կտորներ, Մէյրի Էքմէքճեան ասմունքեց քերթուած մը՝ Յաղթանակին վերնագրով, իսկ 4-րդ դասարանի աշակերտները կատարեցին խմբային ասմունք մը՝ Հայր ու Որդին:

Հանդիսութեան եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ: Ան շեշտեց, որ հայ ազգային ինքնութեան պահպանումը ինքնին աւարայրեան ճակատամարտ մըն է, որուն միջնաբերդերը, մանաւանդ Հայ Սփիւռքին մէջ, կը շարունակեն մնալ հայ դպրոցն ու հայ եկեղեցին: Պարոն Գալուստ կոչ ուղղեց աշակերտներուն միշտ վառ պահելու Վարդանանց ոգին իրենց կեանքին մէջ, այդպիսով լուսաւորելու համար նաեւ հայութեան ընդհանրական կեանքը:

 

Տեղեկատուական գրասենեակ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)