ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընթերցանությունն իմ կյանքում

Փետրվարի 20, 2023
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու տոն է: Պատահական չէ, որ այս տոնը զուգադիպում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որովհետև երեխաները գրքերի աշխարհ են մտնում Թումանյանի հեքիաթներով:

Հասարակության մեջ վերականգնվել է մի գեղեցիկ և կարևոր սովորույթ, միմյանց գիրք նվիրել` առանց հատուկ առիթի: Կապանի N 5 հիմնական դպրոցազմ կակերպվել էր նաև վիկտորինա «Ընթերցանությունն իմ կյանքում» թեմայով: Մասնակցել են 9-րդ «ա», 9-րդ «բ», 9-րդ «գ» դասարանների աշակերտները:

Միջոցառման նպատակն էր բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, hետաքրքրություն սերմանել գրքի և գրականության նկատմամբ:

Ամփոփվեով միջոցառումը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևհատ Մաթևոսյանը ոգևորելով միջոցառման մասնակիցներին՝ կարևորեց գրքի, ընթերցանության դերն ու նշանակությունը նրանց կյանքում:

Տոնի առթիվ Արևհատ Մաթևոսյանը գրադարանին նվիրեց «Զանգեզուրյան ղողանջներ», Մելսիդա Ղուկասյանի «Խոսքն էր սկիզբը», «Բարության սերմեր» նոր հրատարակված գրքերը:

Վերջում, դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհավորելով աշակերտներին, պատգամեց՝ «Սիրե՛ք և փայփայե՛ք մեր բազմադարյան լեզուն և գրականությունը և աշքի լույսի պես հարգեք գիրքը»:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)