ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտիկները Բուլղարիայում մասնակցում են Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին

Փետրվարի 20, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Փետրվարի 20-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա միայն 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Նրա մրցակիցը կլինի Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմին։

Մրցաշարին, ընդհանուր առմամբ, 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցում։

Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով մրցաշարին, փետրվարի 10-17-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում: Կարեն Աղամալյանի թիմի հետ համատեղ հավաք է անցկացրել նաև Մոլդովայի ընտրանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն