Գրքի տոնի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում այսօր կայացել է 2022 թվականի ընթացքում ՀՄԿ-ի մշակած և կրթության կազմակերպմանը, արդյունավետության բարձրացմանն ու ներառականությանն ուղղված 13 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների, հանրակրթական դպրոցների, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով ՀՄԿ ներկայացուցիչներին նոր ձեռնարկների շնորհանդեսի կապակցությամբ, ընդգծել է, որ մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիության և ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորությունների ապահովումն ու կրթության ներառականությանն ուղղված աջակցությունը կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից են:
«Մեկ տարվա ընթացքում 13 ձեռնարկ ապահովելը լուրջ մարտահրավեր էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար, որը ՀՄԿ-ի թիմը պատվով իրագործեց: Վստահ եմ՝ գործընթացը կլինի շարունակական, և հետագայում ևս կապահովվեն բոլոր այն ձեռնարկները, որոնց կարիքն ունեն մեր մանկավարժները, սովորողներն ու ծնողները: Հայալեզու գրականությունը մեզ համար լուրջ խնդիր է, և չնայած վերջին տարիներին գործադրած ջանքերին՝ այս առումով դեռևս ունենք բացեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժահոգեբանական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների գործունեությանը՝ կարևորելով առավել լայն գործունեության ծավալումը. «Կարևորում ենք բոլոր ուսումնական հաստատությունների շահակից կողմերին մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրումը, քանի որ միայն այդպես է հնարավոր դպրոցներում ապահովել այն բարենպաստ և հոգեբանական տեսանկյունից ապահով միջավայրը, որը տանելու է դեպի կրթության որակի փոփոխություն: Կրթական բարեփոխումները փոխկապակցված են, և յուրաքանչյուր օղակում գրանցված փոքրիկ հաջողություններն իրար միանալով՝ ստեղծելու են այն մեծ պատկերը, որի արդյունքում ունենալու ենք առավել որակյալ կրթություն»:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանի խոսքով՝ ուսումնական ձեռնարկների ցանկում ներառված են նաև աշխատանքային գիրք-տետրեր, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել դասագրքերում առկա նյութը: Գիրք-տետրերում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին: Բոլոր աշխատանքային գիրք-տետրերն ունեն իրենց մեթոդական ուղեցույցերը, որոնք կուղղորդեն ուսուցիչներին՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները իրենց առարկայի դասընթացում:
«Հույս ունենք՝ ձեռնարկների թիվն աստիճանաբար կավելանա: Տարածքային կենտրոնների միջոցով ձեռնարկները, ըստ հայցերի, կբաժանենք դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին»,- ասել է Հայկուհի Ադամյանը:
Այնուհետև, ներկայացվել են ՀՄԿ-ի կողմից 2022 թվականին մշակված աշխատանքային գիրք-տետրերը, ուսուցչի մեթոդական ուղեցույցներն ու ձեռնարկները, որոնք շուտով հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով:
«Կրթության կազմակերպման գործընթացում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ» ուղեցույց-ձեռնարկն աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերը, դրանց հիմնական տեսակներն ու բնութագրերն ամբողջացնող ուղեցույց է: Ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում։
«Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրը նպատակաուղղված է գրաճանաչության այբբենական շրջանի դժվարությունները հետաքրքրաշարժ և մատչելի առաջադրանքների կատարման ﬕջոցով հաղթահարելուն:
«Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է մայրենի լեզվի ուսուցիչների համար։ Ուղեցույցը մեթոդական աջակցություն է ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի-1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում:
«Ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ» մեթոդական ուղեցույցն անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության ու խելամիտ հարմարեցումների մասին:
«Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրը կառուցված է կերպարվեստի առաջադրանքները ավելի հետաքրքիր և մատչելի ներկայացնելու սկզբունքով՝ հաշվի առնելով սովորողների գիտելիքների և կարողությունների ժամանակակից մոտեցումները և հենց կերպարվեստի զարգացնող հնարավորությունները բոլոր երեխաների համար։
«Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը օգնություն է հանրակրթական դպրոցների կերպարվեստի ուսուցիչներին դասավանդման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։
«Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրը երեխաների ճանաչողական գործունեության զարգացման և մաթեմատիկայի հետագա ուսուցման նախապատրաստման նպատակ է հետապնդում՝ շեշտադրելով նրանց ինքնուրույն աշխատանքի կազմակերպման հնարավորությունը: Այս ձեռնարկը ևս կառուցված է «հետաքրիր և բոլորին հասանելի» սկզբունքով։
«Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն աջակցություն է ուսուցիչներին՝ արդիական մեթոդներով կազմակերպելու սովորողների մաթեմատիկական պարզագույն ունակությունների ու հմտությունների ձեռքբերման գործընթացը։
«Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրը կօգնի երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել ամեն ինչից ամեն ինչ կառուցելու առաջին հմտությունները: Գիրք-տետրում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին:
«Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն ուսուցիչներին կուղղորդի ՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները տեխնոլոգիա առարկայի դասընթացում:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայութունների նկարագիրը կրթության կազմակերպման գործընթացում». ուղեցույց է հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջև համագործակցության ուղիների ու հնարավորությունների մասին՝ միտված յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար հնարավորության և որակի ապահովմանը։
«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների կազմակերպման ուղեցույց». ձեռնարկն ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՏՄԱԿ-ի գործունեության, կառուցվածքի, գործառույթների, աշխատանքների պլանավորման ու հաշվետվողականության, ինչպես նաև շահագործման պայմանների վերաբերյալ։ Այն նպատակաուղղված է աջակցելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ապահովելու միասնական գործելաոճ ու ընթացակարգեր ուսումնական հաստատությունների և ՏՄԱԿ-ների միջև։
«Ներառող դասավանդում». ձեռնարկը կառուցված է այնպես, որ հավասարապես կիրառելի լինի ինչպես ծրագրում ներգրավված, այնպես էլ չմասնակցած ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար՝ նրանց ուղեկցելով ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացման ճանապարհին: Ձեռնարկի կիրառությունն էականորեն կանդրադառնա հատկապես դասապրոցեսի ընթացքում բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավման վրա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ