ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքը ուժ է

Մարտի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.2 ավագ դպրոցում ամփոփվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Այդ նպատակով հրավիրված ԱԽ-ի նիստում դպրոցի ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ Շ.Բադալյանը կարևորելով մրցույթների, օլիմպիադաների դերն ու նշանակությունը, ներկայացրեց մեր աշակերտների նվաճումները: Դպրոցի 31 աշակերտներ մարզային փուլում արժանացան դիպլոմների, ընդ որում I կարգի` 17 աշակերտ, II կարգի` 8 աշակերտ, III կարգի` 6 աշակերտ: Նրանցից 18-ը պայքարը կշարունակեն հանրապետական փուլում: Երևանի պետական համալսարանի Գորիսում կազմակերպած առարկայական օլիմպիադայի I փուլում հաղթած 6 աշակերտներ էլ իրավունք ստացան Երևանում մասնակցելու օլիմպիադայի II փուլին:
Ուրախությամբ նշվեց, որ դպրոցի 11գ դասարանի գերազանցիկ աշակերտուհի Աննա Թևանյանը «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» հայկական կոմիտեի կողմից անցկացված եռափուլ մրցույթը հաջողությամբ հաղթահարելով` ընտրվել է որպես UWC Մաստրիխտի հայաստանյան թեկնածու և իրավունք է ստացել կրթությունը շարունակելու Հոլանդիայում:
Ուսման գերազանցիկ 11բ դասարանի աշակերտ Արտյոմ Գրիգորյանը հաղթահարելով Ամերիկյան խորհուրդների կողմից անցկացվող FLEX (Ապագա առաջնորդների փոխանակման) ծրագիրը, հնարավորություն է ստացել 1 ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ում:
Վերոնշյալ հաջողությունների համար դպրոցի տնօրեն Ռ.Օվչյանը աշակերտներին արժանացրեց շնորհակալագրերի:

 

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…