ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

Փետրվարի 23, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2022 թվականին Հայաստանի մասնակցությանը Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված էր հայ արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագիծը: Հայաստանի մասնակցության առանցքային ձեռքբերումներից էր բիենալեի կենտրոնական ավանում ազգային տաղավարի կազմակերպումը, որի արդյունքում հայկական տաղավարը հյուրընկալել է աննախադեպ թվով այցելուների։

«Մեր հանդիպման նպատակը շնորհակալություն հայտնել և գնահատանքի խոսքեր ասելն է Ձեր կարևոր գործունեության համար: Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցության և միջազգային նշանակության ազգային տաղավարի կազմակերպման գործում նշանակալի էր Ձեր դերակատարումը: Անչափ ուրախ եմ այս կարևոր համագործակցության համար՝ ուղղված Հայաստանի և հայ մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կլինի նույնքան նպաստավոր և արդյունավետ:

Գագիկ Սարուխանյանին գնահատանքի խոսք է ուղղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ կարևորելով Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսի առանցքային դերակատարումը՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին քաղաքական բարձր մասնակցության ապահովման համար:

Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ Հայաստանը մշակույթի հնագույն օրրան է, և իր համար մեծ պատիվ է իր գործունեությամբ ծառայել երկրին:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու և հայկական տաղավարի կազմակերպման գործում ունեցած դերակատարման համար:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)