ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:
Կարևորելով համագործակցությունը մասնավոր ոլորտի ընկերությունների հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ այժմ քննարկման փուլում է գտնվում «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը: Նախագծում, ըստ Արաքսիա Սվաջյանի, առանձնահատուկ շեշտադրվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:
Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը մատնանշել է ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները:
«ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման խնդիրը: Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Այսօր արդեն կարող ենք վստահ խոսել կուտակված դրական փորձի և գոհացնող արդյունքների մասին և փաստել՝ պետական ու մասնավոր կառույցների միջև համագործակցությունը կարևոր դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ: Դրանք պետք է հաղթահարենք մասնավոր հատվածի հետ աշխատելու նոր ձևաչափեր գտնելու ճանապարհով: Մասնավոր հատվածը, այսինքն՝ գործատուները, ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են՝ առանց որոնց այս ոլորտը չի կարող զարգանալ: Պետք է փորձենք գտնել մեխանիզմներ՝ համատեղ առաջ գնալու ու զարգանալու համար»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:
ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը կարևորել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակում համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ՝ նշելով իրականացվող մի շարք բարեփոխումները, որոնք ուղղված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման նոր բանաձևը:
Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով՝ կրթական համակարգը երկրի բարեկեցության համար առանցքային նշանակություն ունի: Նա նշել է, որ վերջին շրջանում ամեն ինչ արվում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ. «Զարգացնելով դուալ կրթության համակարգը՝ մենք կնպաստենք երկրի տնտեսության աստիճանական զարգացմանը»:
Վերներ Թութը տեղեկացրել է, որ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը կգումարվի 6 ամիսը մեկ անգամ՝ ծրագրի գործողություններն ու արդյունքները քննարկելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագիրն աշխատում է ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ:
«ՄԱՎԵՏԱ» ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի մասնաճյուղի հետ։
Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝ ընկույզի և մրգերի մշակումը։
Նշենք նաև, որ «ՄԱՎԵՏԱ» ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ