Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը:
Այդ առիթով ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են գեղանկարչի արվեստանոց` շնորհավորելու և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու արվեստագետին։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը, բացառիկ տաղանդն ու ինքնատիպ ձեռագիրը Ձեզ ճանաչելի և սիրելի են դարձրել ոչ միայն հայրենի գեղանկարչության ջատագովների, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանում:
Ձեր կտավները զարդարում են ոչ միայն աշխարհի լավագույն ցուցասրահները, այլև Վատիկանը, ԱՄՆ-ի Սենատը, Գլենդելի քաղաքապետարանը («Հավերժություն» կտավը` նվիրված 2011 թ. սեպտեմբերի 11-ի արհավիրքի զոհերին, «Հույս» կտավը և այլն):
Ձեր ներկապնակի վառ գույները և վրձնի կախարդական բծերը լավատեսություն են ներշնչում և սփոփում մարդկանց սրտերը: Պատահական չէ, որ Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի ինֆորմատացման միջազգային ակադեմիայի կողմից Ձեզ շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչում, ինչը միջազգային հարթակներում Ձեր գնահատանքի ամենավառ ապացույցն է:
Դուք ստեղծել եք հայրենի բնաշխարհին ու ժողովրդական տոներին նվիրված կտավներ, որոնցից որևէ մեկին նախապատվություն տալը դժվար է, եթե չասենք` անհնարին: Մեկը մեկից գերող, սրտամոտ ու հարազատ:
Հարգելի՛ պարոն Շմավոնյան, մաղթում եմ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
․․․․
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ