ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտությունը մարդկության առաջին ուսուցիչն է

Փետրվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին տոնական տրամադրություն էր Կապանի N 5 հիմնական դպրոցում:

Երաժշտության ուսուցչուհի Մարինե Խամփերյանի նախաձեռնությամբ և դպրոցի 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ «Երաժշտությունը մարդկության առաջին ուսուցիչն է» խորագրով նվիրված բոլոր ժամանակների հայ ժողովրդական երաժշտությանը:

Միջոցառման գերնպատակն էր աշակերտների մեջ սերմանել սեր և հուզազգացմունքային վերաբերմունք դեպի հայ երաժշտությունը, երաժշտական դաստիարակության հիմքում դնել ազգային երաժշտությունը, արժևորել երաժշտական գործունեությունը՝ որպես մարդու հոգեկան հարստացման, մշակույթի և կյանքի աղբյուր, և ամենակարևորը դաստիարակել աշխարհի նկատմամբ գեղագիտական վերաբերմունք:

Կապանի N 5 հիմնական դպրոց