ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է տիկնիկային թատրոնում իրականացված բարեփոխումների ծրագրին

Մարտի 1, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը շրջել են տարածքում, ծանոթացել թատրոնում կատարված բարեփոխումներին, տեխնիկական թարմացման, հակահրդեհային, անվտանգության, ինչպես նաև կառավարման համակարգերի արդիականացմանը:

Տնօրենը նախարարին է ներկայացրել նաև թատրոնի 2023 թվականի ստեղծագործական և հյուրախաղային ծրագրերը: Քննարկվել են տիկնիկային թատրոնի զարգացմանն առնչվող հեռանկարային այլ ծրագրեր ևս:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն