ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները

Մարտի 1, 2023
Պաշտոնական

Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:

Ըստ այդմ՝ առաջին փուլի համար հայտագրվել է 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ:

Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 2949 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 2884-ը: Միջին միավորը եղել է 10.46:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել է 1968-ը: Միջին միավորը եղել է 10.84:

«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 887 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 886-ը: Միջին միավորը եղել է 13.11:

«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 738 դիմորդ, քննությանը մասնակցել է 718-ը: Միջին միավորը եղել է 10.06:

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 581 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 557 դիմորդ: Միջին միավորը եղել է 13.99:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 558 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 543-ը: Միջին միավորը եղել է 11.06:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 14.06:

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 130 դիմորդ, քննությանը մասնակցել է 129-ը: Միջին միավորը եղել է 9.72:

«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 3138 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 3080-ը: Միջին միավորը եղել է 12.87:

«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 27 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 26-ը: Միջին միավորը եղել է 12.13:

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 16 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 16-ը: Միջին միավորը եղել է 14.89:

«Իտալերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 19.25:

«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)