ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցական սննդի միջազգային օր. առողջ սննդի շաբաթ

Մարտի 2, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, մարտի 6-10-ը Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում կանցկացնեն առողջ սնվելու շաբաթ:

Միջոցառմամբ գործընկերները տոնում են Դպրոցական սննդի միջազգային օրը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրում ներգրավված դպրոցների համար:

Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Այս անգամ տարրական դասարանների աշակերտներն ուսուցիչների հետ միասին կբացահայտեն առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Տոնը համախմբելու է տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։ Երեխաները կմասնակցեն տարբեր խաղերի, ինտերակտիվ ներկայացման։ Խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կկազմակերպվի առողջ սննդի վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սնունդ» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի և մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

Մարտի 6-9-ը կազմակերպիչները սիրով հրավիրում են դպրոցական սնունդ տրամադրող բոլոր հետաքրքրված դպրոցներին՝ նշելու առողջ սնվելու շաբաթը Հայաստանում, միասին կատարելու հետաքրքիր առաջադրանքներ՝ դպրոցներում տոնական մթնոլորտ ստեղծելով: Առողջ սնվելու շաբաթվա համար հատուկ պատրաստված ուղեցույցներն ու գործիքները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով։

Կիսվեք ձեր գունեղ տոնակատարության մասին պատմող գրառումերով, լուսանկարներով ու տեսանյութերով #ISMD2023 և #ISMD2023Armenia հեշթեգերով:

2023 թվականին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տարեդարձը, որը նշվում է մարտի սկզբին: Այդ օրն ամբողջ աշխարհում դպրոցական սննդի ծրագրերում ներգրավված դպրոցների ուսուցիչները, աշակերտները ու խոհարարները կմասնակցեն թեմատիկ միջոցառումների և կկիսվեն դպրոցական առողջ սննդի ծրագրի հետ կապված իրենց հաջողության պատմություններով: Նման միջոցառումների առաջնային նպատակն է՝ քննարկել դպրոցական սննդի նշանակությունը և դրա հսկայական ներդրումը կրթական գործընթացներում և երեխաների բարեկեցության գործում:

2010-ից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ մարզերում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ 2015-ից սկսած՝ ՀՀ տարբեր մարզերում աստիճանաբար ծրագիրն անցավ ՀՀ կառավարությանը և ամբողջությամբ ազգայնացվեց 2023 թվականի հունվարին։ Ներկայում ՀՀ կառավարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 000 երեխայի ապահովելով առողջ և հավասարակշռված սննդով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)