ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն

Մարտի 2, 2023
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով գալիք սերունդներին ներկայացրեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում 9-րդա դասարանի դասղեկ Լիանա Մարտիրոսյանի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասղեկի ժամ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 158-ամյակին:

Աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր:

Դասը համեմված էր «Անդրանիկին», «Արի՛ Զորավար», «Վեր կա՛ց գերեզմանից» հայրենասիրական երգերով:

Դասն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց , որ Անդրանիկ ծնող ժողովուրդը ոչ միայն մեռնելու, այլ նաև պարտվելու իրավունք չունի: Անդրանիկ Օզանյանը հայոց փառաբանված ազգային այն հերոսն է եղել, ով ոչ մի ճակատամարտ տանուլ չի տվել և իր սխրանքների շնորհիվ կենդանության օրոք դարձել է լեգենդ :

Ծովինար Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…